Արտաքին Խոսք 1 ժամ առաջ - 22:00 25-06-2026

Ղրիմը փաստացի կտրված է արտաքին աշխարհից. քաղաքագետ

Մերի Հակոբյան

Լրագրող

Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն ամբողջությամբ ավերվել է և այլևս գոյություն չունի։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ կամուրջը ռուսական բանակի ռազմալոգիստիկ կարևորագույն զարկերակներից մեկն էր։

Քաղաքագետ Արման Վարդանյանի խոսքով՝ Ղրիմի տնտեսական մեկուսացման գործընթացը նոր չէ, սակայն վերջին շրջանում Ուկրաինան զգալիորեն ուժեղացրել է հարվածների ինտենսիվությունը։

«Իրականում խնդիրը նոր չէ, ուղղակի մի քիչ ավելի ուժեղացել է տեմպերը, Ուկրաինան ուժեղացրել է տեմպերը Ղրիմը տնտեսական կոլապսի ենթարկելու ուղղությամբ, նախկինում էլ հարվածներ եղել են Ղրիմը Ռուսաստանին կապող կամրջի վրա, կամ ծովային ճանապարհով՝ Ղրիմ գնացող նավերի վրա, իսկ վերջին ժամանակներս, շատ լուրջ ծավալներով, այսպես ասենք, ուղղակի ամենօրյա, ամենժամյա ռեժիմով հարվածներ են հասցնում Ղրիմը սնուցող զարկերակին, բոլոր կապուղիներին»։

Քաղաքագետը նշում է, որ ուկրաինական հարվածների հետևանքով Ղրիմը հայտնվել է ծանր տնտեսական իրավիճակում. «Ստեղծվել է մի իրավիճակ, որ Ղրիմի թերակղզին ուղղակի տնտեսական առումով կոլապսի եզրին է հայտնվել։ Այն նավերը, որոնք Ռուսաստանից ծովային ճանապարհով էին ապրանքներ տանում Ղրիմ, հարձակման են ենթարկվում մշտապես։ Կարծում եմ՝ Ղրիմը շատ ծան վիճակում է»։

Վարդանյանի գնահատմամբ՝ Ղրիմը փաստացի մեկուսացվել է արտաքին աշխարհից՝ հաշվի առնելով նաև երեկ Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամրջի ոչնչացումը. «Կամուրջը կա, նաև այնտեղ կա ցամաքային ճանապարհ։ Ցամաքային ճանապարհներին են հարվածում, մի խոսքով՝ Ղրիմը մեկուսացվել է արտաքին աշխարհից»։

Քաղաքագետի խոսքով՝ ստեղծված իրավիճակը ռազմաճակատում վճռորոշ փոփոխությունների չի հանգեցնի. «Զուտ ռազմադաշտում դա իրավիճակ չի փոխի։ Բայց տնտեսական առումով Ռուսաստանի և Ղրիմի բնակչության համար լուրջ խնդիրներ կառաջանան»։

Խոսելով պատերազմի հնարավոր ավարտի մասին՝ քաղաքագետը նշում է, որ այս պահին դրա նախադրյալները չեն երևում։

«Դեռևս պատերազմի վերջը չի երևում, թունելի վերջում լույսը չի նշմարվում, որովհետև 2 կողմերն էլ չեն պատրաստվում զիջումների գնալ։ Ռուսաստանը ուզում է, որ պատերազմը դադարեցնելու հրադադար սահմանելու համար Ուկրաինան հրաժարվի Դոնբասից, հանի զորքերը այնտեղից, մինչդեռ Զելենսկին հայտարարում է, որ երբեք չի գնա այդ քայլին. արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որ կողմերը այնպիսի մոտեցումներ ունեն հրադադարի հաստատման հետ կապված, որ այն տեսանելի ապագայում չի նշմարվում»,- ասում է նա։

Վարդանյանը նաև ընդգծում է, որ կողմերից ոչ մեկը դեռևս վճռորոշ առավելություն չունի։ Իսկ երբ նրանցից մեկն ակնհայտ գերազանցություն կստանա մյուսի նկատմամբ, միայն այդ ժամանակ ստիպված կլինեն գնալ հրադադարի։ Սակայն քաղաքագետի կարծիքով՝ կողմերը կատաղի պատերազմ են մղում միմյանց դեմ, և որևէ մեկը ակնհայտ գերազանցություն, գերակշռություն մյուսի նկատմամբ չի ստանում:

Տեսանյութ:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
09:46 Վենեսուելայում տեղի է ունեցել վերջին 100-ամյակի ամենահզոր երկրաշարժը. կան տասնյակ հազարավոր զոհեր