16 հունիսի 2026 թվականին Oragir.News կայքում Ռուստամ Բադասյանի կապակցությամբ հրապարակված
հոդվածում նշված տեղեկությունները հերքելու մասին
«16 հունիսի 2026 թվականին «Օրագիր» լրատվական կայքում հրապարակվել է «ՊԵԿ-ից՝ «Արդշինբանկ» և սեփական ՍՊԸ-ներ. Բադասյանը «քամում է» հնարավորինը» վերտառությամբ հոդված:
Սույնով հերքում ենք և հայտնում, որ նշված հոդվածում տեղ են գտել իրականության չհամապատասխանող տեղեկություններ, մասնավորապես. Ռուստամ Բադասյանի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերի ապօրինի կամ կեղծ լինելու վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Միաժամանակ հայտնում ենք, որ մեր կողմից հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե Ռուստամ Բադասյանը պաշտոնավարման տարիներին իրականացրել է «ընտրողական արդարադատություն» և «գործարարների նկատմամբ հարկային տեռոր», ինչպես նաև այն տեղեկատվությունը, թե «Բադասյան Քնսալթինգ» ՍՊ ընկերությունը խորհրդատվություն է մատուցում այն մասին, թե ինչպես «շրջանցել» հարկային մեխանիզմները, չեն համապատասխանում իրականությանը և ընթերցողների մոտ ձևավորել են իրականությանը չհամապատասխանող պատկերացում Ռուստամ Բադասյանի և «Բադասյան Քնսալթինգ» ՍՊ ընկերության գործունեության վերաբերյալ։