Սպորտ 4 ամիս առաջ - 21:45 23-06-2026

Ավելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը Ադեսանյային

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը պատասխանել է UFC-ի մինչև 84 կգ քաշային կարգի նախկին չեմպիոն, նիգերիացի Իսրայել Ադեսանյայի դիտողությանը:

Վերջինս քննադատել էր հայ մարտիկին սթրիմերին հաճախակի մասնակցելու համար:

«Ես պարզապես մի քանի անգամ միացել եմ սթրիմի: Բայց, լսեք, երբ ես մենամարտ ունեմ նշանակված, ամբողջությամբ կենտրոնանում եմ նախապատրաստության վրա, իսկ երբ չունեմ՝ հանգստանում եմ և վայելում կյանքը: Դա ավելի լավ է, քան խմելը, Ադեսանյա: Ավելի լավ է սթրիմ անել, քան խմել»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում Bloody Elbow պորտալը:

Նշենք, որ Արման Ծառուկյանը 29 տարեկան է։ Խառը մենամարտերում հայ մարտիկի պրոֆեսիոնալ ռեկորդը ներառում է 23 հաղթանակ (որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ) և 3 պարտություն:

Որպես պրոֆեսիոնալ մարտիկ՝ նա իր նորամուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերին, իսկ աշխարհի ուժեղագույն լիգայում՝ UFC-ում, հանդես է գալիս 2019 թվականի ապրիլից: Նա ազատ ոճի ըմբշամարտի և MMA-ի սպորտի վարպետ է:

Armsport

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում