Մամուլ 4 ամիս առաջ - 08:13 23-06-2026

Էդգար Ղազարյանը՝ ԱԺ փոխխոսնա՞կ. ընդդիմության քննարկումները շարունակվում են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ընդդիմադիր ուժերի և «ընդդիմափոխության» օրակարգով ընտրություններին մասնակցած ընդհանուր յոթ քաղաքական ուժերի կողմից բողոքարկվել են, քաղաքական դաշտում շարունակում է բաց մնալ հիմնական հարցը՝ ի վերջո ընդդիմությունը կվերցնի՞ Ազգային ժողովի մանդատները, կմասնակցի՞ նոր խորհրդարանի ձևավորմանը, թե՞ կհրաժարվի դրանցից։

Մինչ Սահմանադրական դատարանում շարունակվում են ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացները, ընդդիմադիր ճամբարում արդեն քննարկումներ են ընթանում հետագա քայլերի շուրջ։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիր շրջանակներում առավել հակված են այն տարբերակին, որ ընտրված ուժերը, ի վերջո, կվերցնեն իրենց հասանելիք մանդատները և կներգրավվեն խորհրդարանական աշխատանքներին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նույնիսկ քննարկումների ոչ պաշտոնական մակարդակում շրջանառվում են ապագա խորհրդարանական պաշտոնների վերաբերյալ տարբեր սցենարներ։ Մասնավորապես, որպես Ազգային ժողովի փոխխոսնակի հավանական թեկնածու, հիշատակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Էդգար Ղազարյանի անունը։

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի վերաբերյալ զրուցել է հենց Էդգար Ղազարյանի հետ։ Վերջինս, սակայն, վստահեցրեց, թե այս փուլում նման հարց օրակարգում չկա։

«Այս պահին նման քննարկում չկա, քանի որ շարունակվում է Սահմանադրական դատարանում բողոքարկման գործընթացը։ Դեռևս պարզ չէ, թե ինչ ավարտ կունենա այդ գործընթացը և, առհասարակ, ընդդիմադիր ուժերը կվերցնե՞ն մանդատները, թե՞ ոչ»,- ասաց Ղազարյանը։

Այսպիսով, մինչ ընդդիմությունը հրապարակային մակարդակում սպասում է ՍԴ որոշմանը, քաղաքական կուլիսներում արդեն քննարկվում են նաև հետընտրական հնարավոր զարգացումները։ Սակայն վերջնական պատասխանը, թե ընդդիմադիր ուժերը կմտնեն խորհրդարան, թե կշարունակեն արտախորհրդարանական պայքարը, առայժմ մնում է անորոշ»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում