Արտաքին 4 ամիս առաջ - 16:43 21-06-2026

Պրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում 2 մարդ է եղել

Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում Robinson ուղղաթիռը, որը կիրակի օրը Տեռնեյից թռել էր դեպի Եդինկա գյուղ, սահմանված ժամին կապի դուրս չի եկել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ուղղաթիռում գտնվել են օդաչուն և դիտորդ-օդաչուն, նրանց գտնվելու վայրը առայժմ չի հաստատվել։
Արևելյան միջտարածաշրջանային տրանսպորտի քննչական վարչության տվյալներով, դեպքի շրջանում սկսվել են որոնողափրկարարական աշխատանքներ։ Քննիչները քրեական գործ են հարուցել օդանավի շարժման և շահագործման անվտանգության կանոնների խախտման հոդվածով, որը հանգեցրել է երկու և ավելի մարդու մահվան։

Հեռավորարևելյան տրանսպորտային դատախազությունը ճշտել է, որ խոսքը R-44 ուղղաթիռի մասին է, որը կատարում էր անտառային ավիացիոն աշխատանքներ։ Նախատեսված էր․ որ անձնակազմը պետք է տեղական ժամանակով կեսօրին կապի դուրս գար։

Վերահսկող գերատեսչությունը սկսել է թռիչքների անվտանգության պահանջների պահպանման ստուգում։ Եդինկա գյուղը համարվում է Պրիմորիեի ամենահեռավոր բնակավայրը, որի հետ կանոնավոր օդային հաղորդակցություն է պահպանվում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս