Սպորտ 4 ամիս առաջ - 14:23 21-06-2026

Կորուստ Բրազիլիայի հավաքականում. հայտնի է Ռաֆինյայի վնասվածքի բնույթը

Բրազիլիայի հավաքականի վինգեր Ռաֆինյան չի կարողանա օգնել իր թիմին Շոտլանդիայի դեմ կայանալիք խաղում:

ԱԱ-2026-ի խմբային փուլի C խմբի երրորդ տուրի հանդիպումը կկայանա հունիսի 25-ին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնում է հայտնի ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Բրազիլիայի հավաքականի բուժանձնակազմի կողմից իրականացված հետազոտության արդյունքում ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ազդրի մկանային վնասվածք։ Ըստ աղբյուրի՝ Ռաֆինյան ինտենսիվ բուժման կուրս կանցնի՝ շարունակելով մնալ ազգային թիմի ճամբարում։

Բրազիլացին կանի ամեն ինչ, որպեսզի հասցնի ապաքինվել Մունդիալի հաջորդ փուլերին ընդառաջ:
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Հայիթիի դեմ խաղի (3:0) 40-րդ րոպեին Ռաֆինյան վնասվածքի պատճառով փոխարինվել էր։ Դաշտը լքելուց առաջ բրազիլացին նստել էր խոտածածկին, ինչից հետո բժիշկները մտել էին խաղադաշտ՝ նրան առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով։

Ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է, որը 2022 թվականի ԱԱ-ի խելահեղ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիային (հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 3:3 հաշվով, իսկ պենալտիներիաշարում արգենտինացիներն ուժեղ էին 4:2 հաշվով)։

Armsport

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում