Ներքին 2 ամիս առաջ - 21:26 18-06-2026

ԱԳՆ-ում ԵՄ դեսպանների հետ քննարկել են գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտների աջակցության ծրագրերը

Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անուշիկ Ավետյանի և Արման Խոջոյանի հետ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։

Ի շարունակություն ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության, ԵՄ անդամ երկրների միջև երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը:

Մասնակիցները կարևորել են ներկայիս առևտրատնտեսական սահմանափակումների պայմաններում հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման հարցերը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերին։

Քննարկման մասնակիցները կիսվել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորությունների ստեղծման և բիզնես կապերի խորացման ուղղությամբ երկուստեք իրականացված քայլերի առաջընթացի մասին տեղեկատվությամբ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում