Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:21 09-01-2023

Արցախի նախագահը հաստատել է ներդրումային հիմնադրամի և գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի ներդրումային հիմնադրամի և Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդների կազմերում փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշումները:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, համաձայն որոշումների հաստատվել են՝

Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետևյալ կազմը՝ բաղկացած 4 անդամից՝ 5-ի փոխարեն: նրանք են.

Ռուբեն Վարդանյան՝ Արցախի Հանրապետության պետական նախարար (Խորհրդի նախագահ),

Մեսրոպ Առաքելյան՝ Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով,

Արման Հակոբջանյան՝ Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով,

Գրիգորի Մարտիրոսյան՝ Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով:

Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝
բաղկացած 4 անդամից՝ 5-ի փոխարեն.

Ռուբեն Վարդանյան՝ Արցախի Հանրապետության պետական նախարար (Խորհրդի նախագահ),

Հրանտ Սաֆարյան՝ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար,

Սուրեն Գալստյան՝ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար,

Վահրամ Բաղդասարյան՝ Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար,

Մեսրոպ Առաքելյան՝ Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական հասարակական հիմունքներով:



Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել