Ներքին 2 ամիս առաջ - 12:30 18-06-2026

Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան

Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ հդմ չտպեց, 5 տարով զրկվելու է և միկրոբիզնեսի, և շրջանառության հարկերով աշխատելուց:

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք միկրոբիզնեսի շեմը պետք է կրկնապատկենք, և պետք է կարգավորում մտցնենք, որ եթե որևէ ձեռնարկությունում 1 տարվա մեջ 3 անգամ արձանագրվեց հդմ բաց չթողնելու փաստ, այն 5 տարի զրկվի և միկրոբիզնեսի, և շրջանառության հարկի ոլորտում աշխատելուց: Ես հասկանում եմ, որ սա ոմանց համար կարող է նշանակել դե ֆակտո փակում, բայց ուրեմն թող հդմ կտրոնները թողարկեն, չի կարող այլկերպ լինել»,- նշել է նա:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց, որ այս կարգավորումը իրականացնեն, քանի-որ 2027 թվականի հունվարի 1-ից այն պետք է աշխատի:

Փաշինայնն ընդգծեց՝ այն ձեռնարկությունները, որոնք կզրկվեն միկրո և շրջանառության հարկի ոլորտում աշխատելուց, պետք է աշխատեն միայն ավելացված արժեքի հարկի համակարգով:

«Հունվարի 1-ից այս կարգավորումը նույնպես պետք է ուժի մեջ մտնի»,- ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում