Սպորտ 5 ամիս առաջ - 15:48 22-05-2026

Գվարդիոլան 10 տարի աշխատելուց հետո հեռանում է «Մանչեսթեր Սիթի»-ից. պաշտոնական

Պեպ Գվարդիոլան լքում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Անգլիական ակումբն իսպանացի մասնագետի հեռանալու մասին պաշտոնապես հայտարարել է իր պաշտոնական կայքում։

​«Մի՛ հարցրեք ինձ իմ հեռանալու պատճառների մասին։ Հստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն է։ Ոչինչ հավերժ չէ, հակառակ դեպքում ես կմնայի այստեղ։

Հավերժ կմնան միայն այն զգացմունքները, մարդիկ, հիշողությունները և սերը, որոնք ես տածում եմ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «քաղաքայինների» մամուլի ծառայությունը։

Գվարդիոլան մանչեսթերյան ակումբը գլխավորում էր 2016 թվականի հուլիսից։ Այս 10 տարիների ընթացքում նրա գլխավորությամբ թիմը նվաճել է 20 տիտղոս։ «Սիթին» 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և Ակումբային աշխարհի առաջնությունում։ Բացի այդ, թիմը նվաճել է Անգլիայի 3 գավաթ, Անգլիական լիգայի 5 գավաթ և երկրի 3 Սուպերգավաթ։

​Իսպանացի մասնագետի վիճակագրությունն անգլիական ակումբում տպավորիչ է. բոլոր մրցաշարերում նա անցկացրել է 592 պաշտոնական հանդիպում՝ գրանցելով 423 հաղթանակ, 76 ոչ-ոքի և 92 պարտություն։

​Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» ղեկին իր վերջին հանդիպումը կանցկացնի մայիսի 24-ին (Երևանի ժամանակով 19:00-ին), երբ Անգլիայի Պրեմիեր լիգայի եզրափակիչ՝ 38-րդ տուրի շրջանակում թիմը կհյուրընկալի «Աստոն Վիլային»։ Արդեն հայտնի է նաև, որ «Սիթիի» նոր գլխավոր մարզիչն է դառնալու Էնցո Մարեսկան։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում