Մամուլ 4 ամիս առաջ - 08:51 17-06-2026

Հոգեհանգստի դեմքով «հաղթածները»․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Հունիսի 7-ի ընտրություններից հետո երեկ խորհրդարանի առաջին նիստն էր, որին նաեւ Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում: Բայց ԱԺ դահլիճը հոգեհանգստի սրահ էր հիշեցնում․ ՔՊ-ական պատգամավորները եւ նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկմանը եկած կառավարության անդամները շատ մռայլ էին ու մտահոգ: «Հաղթած» իշխանականները բոլորովին հաղթողի տեսք չունեին, ընկճված էին ու անտրամադիր։

Իշխանական մեր աղբյուրները խոստովանեցին, որ իրենց համար անսպասելի էր, որ այդքան չարչարանքից ու ռեսուրսներ ծախսելուց հետո չկարողացան 50 պլյուս հավաքել։ Երկրորդ․ մեծ անհանգստություններ ունեն՝ կապված Ռուսաստանի հետագա պահվածքի հետ, որը բավական չէ՝ չի ճանաչել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, դրան գումարած՝ կոշտ հայտարարություններ է անում եւ տնտեսական սանկցիաներ կիրառում Հայաստանի նկատմամբ։

Իշխանական շրջանակներում խոսում են, որ առաջիկայում գազի գինն էլ է բարձրանալու, իսկ այլընտրանքի բացակայության պայմաններում ՌԴ-ի սանկցիաները կարող են լուրջ հետեւանքներ առաջացնել իրենց իշխանության համար։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում