Սպորտ 1 ժամ առաջ - 18:53 16-06-2026

Եվրագավաթների վիճակահանություն. հայկական ակումբների հավանական մրցակիցները

Այսօր՝ հունիսի 16-ին, կկայանան 2026/27 թթ․ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունների որակավորման առաջին փուլի վիճակահանությունները:

Հայկական ակումբներն արդեն իսկ գիտեն իրենց հավանական մրցակիցներին և անհամբերությամբ սպասում են բախտորոշ իրադարձությանը։

Չեմպիոնների լիգա. «Արարատ-Արմենիան» սպասում է մրցակցին

Հայաստանը հին աշխարհամասի գլխավոր ակումբային մրցաշարում ներկայացնելու է «Արարատ-Արմենիան»:

Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: Արդեն հայտնի են այն 7 ակումբները, որոնցից մեկը որակավորման առաջին փուլում բաժին կհասնի մեր չեմպիոնին․

«Շեմռոք Ռովերս» (Իռլանդիա)
«ԿուՊՍ Կուոպիո» (Ֆինլանդիա)
«Լինքոլն Ռեդ Իմփս» (Ջիբրալթար)
«Ռիգա» (Լատվիա)
«Ֆլորա Տալլին» (Էստոնիա)
«Լարն» (Հյուսիսային Իռլանդիա)
«Նյու Սեյնթս» (Ուելս)

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 7-ին և 8-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 14-ին և 15-ին:

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկն» ու «Ալաշկերտը» պայքարի մեջ են

«Փյունիկը» վիճակահանությունից առաջ ընդգրկվել է 3-րդ զամբյուղի «Seeded» (ուժեղների) թիմերի շարքում և որպես մրցակից կարող է ստանալ հետևյալ ակումբներից մեկին․

«Սիլեկս» (Հյուսիսային Մակեդոնիա)
«Դինամո Սիթի» (Ալբանիա)
«Վիրտուս» (Սան Մարինո)
«Մորնար» (Չեռնոգորիա)
«Մարսաշլոկ» (Մալթա)

Մեր մյուս ներկայացուցչի՝ «Ալաշկերտի» հավանական մրցակիցներն են․

«Տորպեդո Քութայիսի» (Վրաստան)
«Վելեժ» (Բոսնիա և Հերցեգովինա)
«Ելիմայ Սեմեյ» (Ղազախստան)
«Պետրովաց» (Չեռնոգորիա)
«Էլբասանի» (Ալբանիա)

Կոնֆերենցիաների լիգայի, ինչպես նաև Եվրոպա լիգայի (որի վիճակահանությունը ևս կայանալու է այսօր) որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները նախատեսված են հուլիսի 9-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 16-ին:

Բոլոր մրցաշարերի համար խաղերի հաստատված օրերն ու մեկնարկային ժամերը ՈՒԵՖԱ-ն կհրապարակի վիճակահանություններից անմիջապես հետո:

Armsport

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
09:00 ՊԵԿ-ից՝ «Արդշինբանկ» և սեփական ՍՊԸ-ներ. Բադասյանը «քամում է» հնարավորինը
23:25 Փամբակ գետում որոնվող քույրերը Արցախից են. նրանց դեռ չեն գտել
20:00 Անուշը չի կորի, Արտգրակը չի կորի, ափսոս են ուսանողները, որոնցից խլում են ոչ թե պարզապես մի ամբիոն, այլ պատուհան՝ դեպի աշխարհ. Արտակ Ալեքսանյան
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
23:30 Հայ մարդը դեմ է քվեարկել Հայաստանի ադրբեջանացման ծրագրին` նույնիսկ անասելի ռեպրեuիաների, ստի ու կեղծիքի պայմաններում. Շարմազանով
20:20 ԱԱԾ-ն չպետք է դառնա իշխանական քարոզչամեքենայի գործիք. փաստաբան
20:30 ԵԿՄ Մալաթիայի նախագահի անշարժ գույքը՝ որդու ազատության դիմաց. սկանդալային որոշում դատարանից
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
22:22 Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել 490 տոննա ռուսական ցորեն