Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, որ չի հարվածել Կիևի պատմական Կիև-Պեչորյան մայրավանքին՝ նշելով, թե այդ հարվածները հասցվել են ամերիկյան արտադրության Patriot հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռի կողմից։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, համապատասխան հայտարարություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հաստատված տվյալների համաձայն՝ Կիև-Պեչորյան մայրավանքի համալիրին հարված է հասցվել ԱՄՆ Patriot հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռով։ Համակարգի անսարքության պատճառներից մեկը կարող էր լինել Արևմտյան երկրների կողմից Կիևի ռեժիմին ժամկետանց հրթիռների փոխանցումը», – ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։