Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Ուղիղ եթեր
Մամուլ 5 ամիս առաջ - 08:22 13-06-2026

Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 16-ին մեկնարկող Ազգային ժողովի ութերորդ գումարման փաստացի վերջին հերթական նստաշրջանը իշխանության համար կարող է դառնալ ոչ միայն օրենսդրական ակտիվության, այլև հաշվետվությունների և պատասխանատվության քննություն։ Թեև պաշտոնական օրակարգում ընդգրկված են տասնյակ օրենքների նախագծեր, իրական քաղաքական հետաքրքրությունը կենտրոնացած է մեկ հարցի շուրջ՝ արդյո՞ք պետական մարմինների ղեկավարները վերջապես կպատասխանեն հասարակությանը հուզող հարցերին, թե՞ խորհրդարանը կրկին կվերածվի հաշվետվությունների ձևական ներկայացման հարթակի։

Խորհրդարան են հրավիրվել Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարները։ Սակայն հանրությանը վաղուց այլևս չեն հետաքրքրում գեղեցիկ թվերն ու պաշտոնական զեկույցները։ Հանրությանը հետաքրքրում է՝ ինչո՞ւ է թանկանում կյանքը, ինչո՞ւ են հարկային բեռներն աճում, ինչո՞ւ է բիզնեսը դժգոհ, և ինչո՞ւ են հակակոռուպցիոն կառույցների մասին բարձրագոչ հայտարարությունները հաճախ չեն վերածվում իրական արդյունքների։

Հատկապես ուշագրավ է լինելու Կենտրոնական բանկի տարեկան հաղորդման քննարկումը։ Վերջին տարիներին քաղաքացիները սեփական գրպանի վրա են զգացել տնտեսական քաղաքականության հետևանքները, իսկ բանկային համակարգը շարունակում է գրանցել հսկայական շահույթներ։ Այս պայմաններում պատգամավորները պարտավոր են ոչ թե ընդհանուր հարցեր տալ, այլ պահանջել կոնկրետ պատասխաններ՝ գնաճի, վարկային քաղաքականության, բարձր տոկոսադրույքների և ֆինանսական համակարգում մրցակցության մակարդակի վերաբերյալ։

Պակաս հետաքրքիր չէ նաև ՊԵԿ-ի հաշվետվությունը։ Տնտեսական աճի մասին պաշտոնական հայտարարություններին զուգահեռ, գործարար շրջանակներում շարունակվում են դժգոհությունները հարկային վարչարարությունից և վերահսկողական ճնշումներից։ Արդյո՞ք հավաքագրված միլիարդների հետևում իրական տնտեսական զարգացում կա, թե՞ պարզապես հարկային բեռի ավելացում։ Սա այն հարցն է, որից ՊԵԿ ղեկավարությունը դժվար թե կարողանա խուսափել։

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում կլինի նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը։ Տարիներ շարունակ իշխանությունը հակակոռուպցիոն պայքարը ներկայացրել է որպես իր գլխավոր քաղաքական դրոշներից մեկը, սակայն հասարակության շրջանում դեռևս բազմաթիվ հարցեր կան հայտարարագրերի ստուգումների, շահերի բախման դեպքերի և բարձր պաշտոնյաների պատասխանատվության վերաբերյալ։ Խորհրդարանական քննարկումը կարող է վերածվել հերթական սուր բախման իշխանության և ընդդիմության միջև։

Օրակարգում ընդգրկված է նաև 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Սա այն փաստաթուղթն է, որտեղ թվերի հետևում թաքնված են իրական պատասխանները՝ որքան արդյունավետ են ծախսվել հարկատուների միջոցները, ինչ ծրագրեր են ձախողվել, և ինչու են բազմաթիվ ոլորտներում խոստացված արդյունքները դեռևս տեսանելի չեն։

Միևնույն ժամանակ, խորհրդարանը պատրաստվում է քննարկել մի շարք աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություններ՝ սկսած խաղային բիզնեսի սահմանափակումներից մինչև բանկերի վերակառուցման, սնանկության, ներդրումների և հարկային օրենսգրքի փոփոխություններ։ Սակայն քաղաքական իրականության մեջ նույնիսկ ամենակարևոր օրենքները հաճախ ստվերվում են մեկ պարզ հարցով՝ կա՞ արդյոք իշխանության պատրաստակամությունը լսելու քննադատությունը և պատասխանելու անհարմար հարցերին։

Հունիսի 16-ից սկսվող նիստերը ցույց կտան, թե Հայաստանի խորհրդարանը պատրաստ է իրական քաղաքական քննարկման, թե՞ հերթական անգամ ընտրելու է ընդդիմության դեմ ագրեսիվ քարոզչության ճանապարհը»։

Ամենից շատ դիտված

17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու