Մամուլ 4 ամիս առաջ - 08:43 11-06-2026

Փաշինյանը մտադիր է Արայիկ Հարությունյանին կրկին վերանշանակել իր պաշտոնում․ Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Կառավարական կուլիսներում կրկին ակտիվացել են խոսակցությունները վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Արայիկ Հարությունյանի վերանշանակման մասին։ «Փաստի» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է հենց նրան կրկին վստահել իշխանական բուրգի այդ առանցքային պաշտոնը։

Հատկանշական է, որ տարբեր ժամանակներում համառորեն լուրեր էին պտտվում Հարությունյանին փոխվարչապետի կամ այլ բարձր պաշտոնների նշանակելու հավանականության մասին։ Սակայն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Արայիկ Հարությունյանն ինքը նման ցանկություն չունի. նա նախընտրում է շարունակել պաշտոնավարել նույն կարգավիճակում։

Քաղաքական կուլիսներում գաղտնիք չէ, որ չնայած պաշտոնական սանդղակով աշխատակազմի ղեկավարի դիրքը չի հանդիսանում երկրի երկրորդ դեմքը, գործնականում Հարությունյանն այսօր համարվում է Փաշինյանից հետո Հայաստանում ամենաազդեցիկ պաշտոնյան։ Տարիների ընթացքում նրան հաջողվել է դառնալ կառավարությունում Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի անձը, ինչն էլ կանխորոշում է նրա ներկայիս դիրքերի անսասանությունը»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում