Մամուլ 4 ամիս առաջ - 08:21 10-06-2026

Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Փորձեցինք ԿԸՀ-ից պարզել, թե որ ընտրատեղամասերում են քվեարկության մասնակցել զինծառայողները։ Ասացին, որ զինծառայողների մասնակցության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն հրապարակման ենթակա չէ։ Բաց աղբյուրներում հրապարակված տվյալների համադրությամբ պարզեցինք, թե, օրինակ, Սոթքում քանի զինծառայող է մասնակցել ընտրության։

Ընտրություններից մեկ շաբաթ առաջ ՆԳՆ-ն հրապարակել էր ընտրողների թվերը` ըստ ընտրատեղամասերի։ Ըստ այդմ՝ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում (20/56 ընտրատարածք) ընտրելու իրավունք ուներ 695 ընտրող, ԿԸՀ տվյալների համաձայն՝ այս տեղամասում ընտրությանը մասնակցել է 1183-ը, որից 517-ը՝ ընտրողների հիմնական ցուցակից։ Մնացած 666-ը զինվորների ու նույն օրը դատական կարգով ընտրական իրավունք ստացած ընտրողների թիվն է։

Ընդ որում, Գեղարքունիքի մարզում ընտրական իրավունք ստանալու համար դատարան դիմել է ընդամենը 4 անձ։ Իսկ քվեարկության արդյունքները Սոթքում բաշխվել են այսպես. «Ռեֆորմիստներ»-ի օգտին քվեարկել է 1 անձ, «Բոլորին դեմ եմ»՝ 15, «Ուժեղ Հայաստան»՝ 177, Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 4, «Նոր ուժ»՝ 19, «Միասնության թեւեր»՝ 13, «Բարգավաճ Հայաստան»՝ 73, ԱԺԲ՝ 4, Քոչարի ազգային վերածնունդ եւ զարթոնք կուսակցություն՝ 3, ՀԱԿ՝ 1, «Հանրապետություն»՝ 3, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն՝ 1, «Ժողովրդավարական համախմբում»՝ 2, ԴՕԿ՝ 4, «Հայաստան» դաշինք՝ 115, «Հանուն հանրապետության»՝ 5, ԼՀԿ՝ 7։ Այս ընտրատեղամասում ՔՊ-ն ստացել է 718 քվե։ Այսինքն՝ 447-ն ընտրել է մյուս 17 ուժերին, անվավեր է եղել 19 քվեաթերթիկ։ Նշանակում է՝ եթե 666 զինվոր չմասնակցեր ընտրությանը, ՔՊ-ն այս ընտրատեղամասում ջախջախիչ պարտություն կկրեր` ստանալով հազիվ 10-20 ձայն։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Ձեզ գուցե հետաքրքրի