Սպորտ 4 ամիս առաջ - 19:54 08-06-2026

Երկու տարի է՝ լուրջ առաջարկներ չկան․ Գրիշինը՝ Սպերցյանի որոշման մասին

ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Գրիշինը «Матч ТВ»-ի եթերում հայտարարել է, որ չի զարմանա, եթե «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տեղափոխվի Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբ։

Չորեքշաբթի ֆուտբոլիստի հայրը՝ Մկրտիչ Սպերցյանը, հաստատել էր, որ իր որդին առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից, սակայն հերքել էր այն տեղեկությունը, թե խաղացողը համաձայնել է տեղափոխությանը: Նա ընդգծել էր, որ Էդուարդի առաջնահերթությունը շարունակում է մնալ տրանսֆերը Եվրոպա։

«Փողը մնում է փող։ Եթե նա մեկնի այնտեղ, ոչ ոք նրան չի քննադատի։ Ֆուտբոլիստի կարիերան կարճ է, իսկ գումար վաստակել միշտ էլ ուզում ես։ Այնպես որ, նման տարբերակը բացառված չէ։ Բայց երկու տարի շարունակ ասում էին, որ նա կտեղափոխվի «Ինտեր», «Միլան» կամ այլ գրանդ ակումբ։ Իսկ հետո լսում ենք, որ նրանով հետաքրքրված է միայն Չեմպիոնշիփի թիմ, ուր նա այդպես էլ չգնաց»,- ասել է Գրիշինը։

Հարցին՝ արժե՞ արդյոք մեկնել Սաուդյան Արաբիա, թե՞ ավելի լավ է սպասել լուրջ ակումբի առաջարկի, նախկին ֆուտբոլիստը պատասխանել է.

«Նա արդեն երկու տարի սպասում է։ Եվ արդեն երկու տարի է՝ լուրջ առաջարկներ չկան։ Ուստի ի հայտ եկավ Սաուդյան Արաբիայի տարբերակը, և նա հանգիստ կգնա այնտեղ։ Իսկ պայմանական «Կոմոյի» մասին լուրերը հայտնվում են, որպեսզի սակարկեն ու արաբներից էլ ավելի շատ գումար պոկեն։ Ռուսաստանում նա արդեն ամեն ինչ ապացուցել է»։

Armsport

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում