Ներքին 3 ժամ առաջ - 16:00 05-06-2026

Ինչպես են Ալի Բաբան ու 40 ավազակները ՀՀ-ում մասնակցելու ընտրություններին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ընտրակեղծիքներից մեկը, որը պայմանականորեն կոչվում է «Ալիբաբա», ակտիվորեն կիրառվում է։ Դրա դեմ պայքարի միջոցներ կան, բայց կեղծարարներն էլ քնած չեն։

Այս ընտրակեղծիքն առաջին անգամ 1993-ին է նկատվել, հետո կատարելագործվել։ Ի տարբերություն մյուս կեղծիքների, այս դեպքում կեղծվում է ցուցակը, այնտեղ ներառվում են մարդիկ, որոնք չպետք է լինեին։ Տարիներ առաջ ընդդիմադիր ուժերից մեկը ողջամիտ կասկած էր հայտնում, որ 500 հազար կեղծ անձնագիր է տպվել, որոնցով իշխանության կուսակցության համակիրները քվեարկել են տարբեր տեղամասերում։ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ մարդն ընտրատեղամասում զարմանքով նկատել է, որ իր հասցեում մի քանի տասնյակ մարդ է գրանցված, որոնց ինքը չի ճանաչում։

Ընտրացուցակները կազմում են իշխանությունները, և եթե այնտեղ հայտնաբերվում են անճշտություններ, ապա պաշտոնյաները փորձում են արդարանալ՝ մեղքը գցելով համակարգչային ծրագրի վրա։ Oragir.News-ի ընթերցողներից մեկը ուսումնասիրել է ընտրացուցակները, առանձնացրել ուշագրավ փաստեր, որոնք ողջամիտ կասկածի տեղիք են տալիս։

Առաջին զարմանքը 100 տարեկանն անց մարդկանց է վերաբերվում։ Հիշեցնենք՝ 2026-ի փետրվարի 5-ին Կառավարության նիստում որոշում է ընդունվել 100 տարեկանն անց ՀՀ քաղաքացիներին տալ միանվագ 1 մլն դրամ։ Որոշման մեջ նշված է՝ «Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող 71 քաղաքացիները, որոնց 100 տարին լրացել է կամ լրանա այս տարի, 2026 թվականին պետական մակարդակով կստանան հարգանքի և աջակցության նյութական արտահայտություն՝ միանվագ 1 մլն դրամի չափով»։

Պարզ նշված է, որ 100 տարեկանն անց 71 հոգի կա։ Բայց ընտրացուցակում այս թիվը 170 է։



Կասկածից վեր է, որ փետրվարի 5-ին 100 տարեկանն անց 71 հոգու տվյալները Կառավարությանը տրամադրել է ՆԳՆ-ն։ Ինչպե՞ս են փետրվարի 5-ից մինչ օրս 100 տարեկանն անց մարդիկ 99-ով շատացել։ Գուցե նրանք թաքնվե՞լ էին փետրվարի 5-ին, ու Կառավարությունը նրանց չէր նկատել, որ 1 մլն նվիրեր։ Ասյսինքն՝ ՆԳՆ-ն փետրվարի 5-ին 99 հոգու տվյալները թաքցրե՞լ է, թե՞ այստեղ ընտրակեղծիքի փաստ կա։

Հաջորդը կրկնվող անուն-ազգանուններն են։ Ըստ Oragir.News-ի ընթերցողի տրամադրած ուսումնասիրության տվյալների՝ 391 հոգու տվյալները կրկնվում են։

Այս կրկնությունները կարող են չերևալ ԿԸՀ կայքում՝ ընտրողների ռեգիստրի փնտրման համակարգում, սակայն կարող են լինել տպված և հանձնաժողի անդամների դիմաց դրված ցուցակներում։ Եթե դիտորդները կամ վստահված անձինք նկատեն, որ ընտրողը երկրորդ անգամ է մտնում տեղամաս, ապա նա կարող է ապացուցել, որ առաջին անգամ է, քանի որ նրան սպասարկող հանձնաժողովի անդամը ցույց կտա նրա անուն-ազգանունը ցուցակում ու մաքուր տողը և կապացուցի, որ մարդն առաջին անգամ է մտել տեղամաս։ Այս ընտրակեղծիքը կանխելու համար է ներմուծվել մատնահետքով նույնականացումը։ Այսինքն՝ եթե տեղամասում ընդդիմությունն ուշադիր լինի, ապա կարող է կրկնակի քվեարկության փորձերն իրոք կանխել։

Հաջորդ զարմանալի փաստը հասցեներում գրանցված ընտրողների քանակական ուռճացումն է։ Մեկ առանձնատանը մի քանի տասնյակ, երբեմն՝ մի քանի հարյուր ընտրող է գրանցված։
Ողջամիտ կասկած է առաջանում, որ սա ևս «Ալիբաբա» է։ Ասինքն՝ ենթադրելի է, որ կեղծարարներն իրենց համակիրներին են գրանցել առանձնատների հասցեներում։ Եթե սա ընտրակեղծիք է, ապա սա լուրջ հանցագործություն է։ Ողջամիտ կասկած կարող է ծագել, որ մարդիկ կեղծ անձնագրերով մասնակցելու են ընտրություններին, հունիսի 7-ին հայտնվելու են տեղամասում, քվեարկելու են և անհետանալու, նրանց հնարավոր չի լինելու հետո գտնել։ Իսկ որոշ ժամանակ անց նրանց տվյալները ՆԳՆ համակարգից կանհետանան։ Եթե ՔՊ-ն վերընտրվի, ապա կարող է հայտարարել, թե բազմաթիվ մարդիկ հիասթափվել են ընդդիմության պարտության պատճառով, արտագաղթել ու հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից։

Հիշեցնենք, ամիսներ առաջ ՔՊ-ական կառավարությունը տեղեկացրեց, որ ՀՀ-ից մեկնողների և եկողների քանակի դրական ցուցանիշ է արձանագրվել։ Նիկոլ Փաշինյանը սա ձեռքբերում է ներկայացնում, ասում է, թե արտագաղթը կասեցվել է և այլն։ Ընտրություններից հետո այս պատկերը կփոխվի, արտագաղթի տեմպը նկատելի կդառնա, Փաշինյանն այս անգամ էլ կասի, թե ՌԴ-ից եկածները, ինչպես նաև այստեղ ապրող ռուսական գործակալներն ու ազդեցության գործակալները հեռացել են, հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից։

Պարզ ասած՝ ցուցակները կեղծելու ռիսկեր կան։ Ալի Բաբան ու 40 ավազակները կարող են մասնակցել ՀՀ ԱԺ ընտրություններին 100 տարեկանն անց տատիկի անվան տակ, կրկնակի գրանցված անուն-ազգանունով, գրանցվելով լքված առանձնատներում և այլ ձևերով։ Վստահված անձինք ու դիտորդները պետք է ուշադիր լինեն, որ այս կարգի կեղծիքները բացահայտեն, որ ընտրությունների օրինակարգությունը կասկածի տակ չընկնի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան