Սպորտ 5 ամիս առաջ - 23:45 02-06-2026

Մուսաևը նշել է Սպերցյանի՝ Եվրոպա տեղափոխվելու գլխավոր պայմանը

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը խոսել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբ տեղափոխվելու հավանականության և դրա գլխավոր պայմանի մասին։

«Հավանաբար, երբ ես նոր էի գլխավորել թիմը, տրանսֆերի շուրջ ստեղծված աժիոտաժը հոգնեցնում էր նրան։ Չգիտես ինչու՝ բոլորն ասում են, որ Էդիկն անպայման պետք է հեռանա։ Բայց նա լճացման մեջ չէ. հակառակը, նա անընդհատ զարգանում է, ռեկորդներ է սահմանում, տիտղոս է նվաճել։ Վիճակագրության տեսանկյունից այս մրցաշրջանը նրա համար ընդհանրապես ռեկորդային է։

Երեք տարի անընդմեջ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն կիսապաշտպան, և, կարծում եմ, կճանաչվի նաև չորրորդ անգամ։ Ինձ թվում է՝ դեռ երկու տարի առաջ նա սկսեց այլ կերպ նայել այս ամենին՝ սովորելով չնյարդայնանալ և ավելորդ չանհանգստանալ։

Մենք հաճախ ենք զրուցում այս թեմայով, և Էդիկը հասկանում է մեկ բան. եթե լավ ակումբից խոշոր առաջարկ ստացվի, Սերգեյ Նիկոլաևիչը (ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին - խմբ․), ամենայն հավանականությամբ, ընդառաջ կգնա նրան։ Իսկ եթե դա տեղի չունենա, և նա շարունակի պայքարել Ռուսաստանում բարձրագույն տեղերի համար ու գերազանցել արդյունավետության ռեկորդներ, ապա դա նույնպես հիանալի ուղի է։ Համոզված եմ, որ Էդիկն այստեղ վայելում է իր կարիերայի յուրաքանչյուր օրը»,- Մուսաևի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է և երկար տարիներ հանդիսանում է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։

Armsport

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում