Օրակարգ 4 ամիս առաջ - 20:00 01-06-2026

Օրակարգ․ Նիկոլը հուշել է․ մտնելու են աշխատասենյակ և «սիրով» դուրս հրավիրեն իրեն․ Հայկ Նահապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Հայկ Նահապետյանի հետ զրուցել ենք մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կայացած զորահանդեսի նպատակների և քարոզչական շեշտադրումների, ձեռք բերված սպառազինության և դրա պիտանելիության, այս կիրակի կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կարևորության, հնարավոր ընտրակեղծիքների և դրանց դեմ պայքարելու ճանապարհների, ընդդիմադիր ուժերի հնարավորությունների, հետընտրական հնարավոր զարգացումների, Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող արտաքին աջակցության և դրա պատճառների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հայկ Նահապետյանը շեշտում է՝ ընդդիմության հաղթանակի դեպքում Հայաստանում երկիշխանություն է լինելու։

«Փաշինյան ընդդիմադիրն այսօրվա ընդդիմությանը հուշում է, թե ընդդիմության հաղթանակից հետո երկրում պետք է ստեղծվի երկիշխանություն․ փաստացի նախկինները պարտվել են, բայց իշխանությունը չեն հանձնում։ Այսինքն՝ դա լենինյան հայտնի ձևակերպումը կա՝ վերևիները չեն կարող, ներքևիները չեն ուզում։ Այսինքն վերևիները չեն կարող կառավարել, որովհետև դրա իշխանությունը չունեն, պարտվել են, ներքևիները՝ չեն ուզում, որ վերևիները մնան, որովհետև իրենք հաղթել են, բայց չեն կարողանում, որովհետև փաստացի իշխանություն չունեն, և Փաշինյան Նիկոլը տալիս էր լուծումը մտնում եք շենք և իրեն դուրս են հրավիրում։

Ասենք ինքը կոնկրետ Արդարադատության նախարարի մասին էր ասում, ինչ կառավարության ինչ-որ մի շենք մտնում ես նաև մի շենք, իրեն դուրս ես հրավիրում, ասում ես՝ հարգելիս, դու պարտվել ես։ Եվ սա, ընդ որում ինքն ասում էր՝ նույնիսկ եթե Կենտրոնականն ինչ-որ թվեր հրապարակի, մենք բոլոր տեղերից, տեղամասերից՝ 1900 քանի տեղամասից վերցնում ենք տվյալները, գումարում ենք և պարզվում ենք, որ մենք հաղթել ենք 50% գումարած 1: Նամակ, գրություններ ենք ուղարկում առաջին հերթին, իր խոսքերն եմ ասում, բավականին խելամիտ էր ի դեպ, ուժային կառույցների ղեկավարներին՝ ԱԱԾ, Ոստիկանություն, Դատախազություն, որ փաստացի մենք, սա տվյալներն են ընտրատեղամասերից, Կենտրոնականը կեղծել է, հետո միջազգային կառույցներին են ուղարկում այդ տվյալները, որ մենք հաղթել ենք, փաստացի իշխանությունը մենք ենք, իշխանությունը չի հանձնում։ Դե բնականաբար իշխանությունը չի հանձնվում, իրենք մտնում են իշխանության ներկայացուցչին կառավարության շենքից կամ տարբեր նախարարությունից սիրով դուրս են հրավիրում»,- ասաց նա՝ շեշտելով, որ բախումների վտանգ միշտ էլ կա։

Փորձագետի խոսքով՝ Նիկոլը Փաշինյանը վարկանիշի երկնիշ անկում ունի։

Մանրամասները՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը