Ներքին 3 ամիս առաջ - 14:51 01-06-2026

Վերադառնում ենք բուժմանը. Գոռ Հակոբյանը Հունիսի 1-ի առթիվ ընտանեկան լուսանկար է հրապարակել

Դերասան, հաղորդավար և երգիչ Գոռ Հակոբյանը կնոջ և որդիների հետ միասին այս օրերին գտնվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքում, որտեղ նրանց որդին՝ Ֆելիքսը, անցնում է անհրաժեշտ բուժման փուլը:

Չնայած կյանքի այս պատասխանատու շրջանին՝ ընտանիքը բաց չի թողել առիթը՝ նշելու երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Հունիսի 1-ի առթիվ Գոռը սոցիալական հարթակների իր պաշտոնական էջում հրապարակել է ընտանեկան նոր լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես են որդիներին նվիրել մեկշաբաթյա հեքիաթային արձակուրդ:

Լուսանկարին կից դերասանը կատարել է բարեմաղթանքներով լի գրառում. «ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀՈՒՆԻՍԻ 1 Թող աշխարհի բոլոր մանուկները լինեն պաշտպանված, առողջ և ապրեն խաղաղ երկնքի տակ։ Ֆելիքսի մեկ շաբաթյա արձակուրդը ավարտվեց, և մենք վերադառնում ենք բուժմանը»,— անկեղծացել է Գոռ Հակոբյանը:

Հրապարակումն արժանացել է հազարավոր հետևորդների և գործընկերների ջերմ արձագանքներին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ