Ներքին 3 ամիս առաջ - 15:13 10-07-2026

Մենք արդեն 4-րդ կուրս հասանք, մնաց 10 օր. Գոռ Հակոբյանը որդու բուժման ընթացքից նոր լուսանկար է հրապարակել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը, ինչպես և խոստացել էր իր հազարավոր երկրպագուներին ու աջակիցներին, շարունակում է բաց և անկեղծ մնալ՝ պարբերաբար կիսվելով որդու՝ Ֆելիքսի բուժման ընթացքի մանրամասներով ու կադրերով։

Դերասանը հերթական անգամ հանրությանն է ներկայացրել ջերմ ընտանեկան լուսանկար, որը կարճ ժամանակում համանցանցում արժանացել է հազարավոր դրական արձագանքների, քաջալերանքի խոսքերի ու աղոթքների։

Ավելի վաղ Գոռ Հակոբյանը հիվանդանոցից որդու հետ համատեղ լուսանկար էր տարածել և հուզիչ տողերով դիմել բոլոր անհանգստացողներին. «Սրտացավներիս համար։ Մենք արդեն 4-րդ կուրս հասանք, մնաց 10 օր»,- հայտնել էր դերասանը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Գոռ Հակոբյանի ընտանիքը կանգնեց ծանրագույն փորձության առաջ, երբ դերասանը հայտնեց, որ որդու՝ Ֆելիքսի մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա (չարորակ ուռուցքի բավականին հազվադեպ հանդիպող տեսակ)։

Որդու կյանքը փրկելու և արտերկրում բուժումը կազմակերպելու համար դերասանը ստիպված եղավ դիմել հանրության օգնությանը և դրամահավաք հայտարարեց։

Հայ ժողովրդի միասնականության շնորհիվ տեղի ունեցավ իսկական հրաշք. ընդամենը 36 ժամվա ընթացքում հավաքվեց բուժման համար անհրաժեշտ ողջ հսկայական գումարը, ինչը հնարավորություն տվեց անմիջապես սկսել բժշկական միջամտությունները։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան