Արտաքին 5 ամիս առաջ - 11:03 31-05-2026

Իրանի տարածքային ջրերի վրա ԱՄՆ-ի ԱԹՍ է խոցվել

Ամերիկյան MQ1 անօդաչու թռչող սարքը խախտել է օդային տարածքը Իրանի տարածքային ջրերի վրա: ՀՕՊ ուժերը խոցել են այն, ասված է ԻՀՊԿ տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Tasnim գործակալությանը։

«Այսօր վաղ առավոտյան ԱՄՆ բանակի MQ1 անօդաչու թռչող սարքը, որը ներխուժել էր Իրանի տարածքային ջրեր՝ թշնամական գործողություն իրականացնելու մտադրությամբ, անմիջապես հայտնաբերվել և խոցվել է ԻՀՊԿ ժամանակակից ՀՕՊ համակարգի հրթիռներով ու վայր գցվել»,- ասված է Tasnim գործակալության հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ:

ԻՀՊԿ-ում նշել են, որ Իրանի տարածքային ջրերի վրայի օդային տարածքը գտնվում է լիակատար վերահսկողության տակ, և դրա ցանկացած խախտմանը կտրվի վճռական պատասխան։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ