Ներքին Նրանց կարծիքով 1 ամիս առաջ - 21:00 30-05-2026

Ո՛չ Ռոբերտ Քոչարյանին եմ ուզում լսել, ո՛չ Նիկոլին․ հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Երեկ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերությանը, հարցազրույց տվել Պետրոս Ղազարյանին։

2008-ին նախագահի պաշտոնը լքելուց հետո սա թերևս Քոչարյանի առաջին հարցազրույցն էր Հանրային հեռուստաընկերությանը։ 2021 թ-ին նախատեսված հարցազրույցը այն շամանակ չէր կայացել քանի որ կողմերը չեն համաձայնեցրել հարցազրույցի վայրի ձևաչափը։

Oragir.News-ն այսօր շրջել է Երևանի մի շարք փողոցներով և քաղաքացիներից հետաքրքրվել՝ դիտե՞լ են արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը և ի՞նչ տպավորություններ են ստացել դրանից։

Հարցվածների մի մասը դրական արձագանք տվեց՝ նշելով, որ հարցազրույցը հետաքրքիր էր։

«Շատ դրական էր։ Ընդհանուր լավ խոսվածք կար, դրական բան շատ կար։ Իմ կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի վարչապետ»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Որոշ քաղաքացիներ բացասական կամ անտարբեր վերաբերմունք հայտնեցին՝ նշելով, որ կամ չեն դիտել հարցազրույցը, կամ հետաքրքրված չեն նախկին նախագահի խոսքերով։

«Ես իրեն չեմ ընդունում որպես անձնավորություն»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ քաղաքականությամբ չի զբաղվում և հարցազրույցից տեղյակ չէ․ «Հիմնականում վիդեոներն են ընկնում, նայում եմ ու վերջ։ Քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրություններ չեմ իրականացնում»։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ դիտելու ցանկություն անգամ չի ունեցել․ «Չեմ ուզում իրեն լսեմ, ոչ իրեն, ոչ Նիկոլին։ Էդքան հերիք է»։

Քաղաքացիներից ոմանք էլ հայտարարեցին, որ արդեն գիտեն՝ նախկին նախագահն ինչ պիտի ասի, ու նոր ասելիք չեն սպասում։

«Չեմ դիտել, ոչ էլ ցանկություն ունեմ։ Ինչ նոր բան պիտի ասի։ Ինչ պիտի ասեր՝ տեսել ենք իր իշխանության տարիներին»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Մանրամասները` տեսանյութում․ Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ