Մամուլ 5 ամիս առաջ - 08:58 30-05-2026

Որոշ դատապարտյալներ չեն ընտրի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրելու իրավունք ունեն ոչ բոլոր կալանավորները։ ԿԸՀ-ից տեղեկացանք, որ ընտրական իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր եւ առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված եւ պատիժը կրող անձինք։ Մյուս դատապարտյալները քվեարկելու են քրեակատարողական հիմնարկներում։ 9 ՔԿՀ-ներում ընտրությունների սկիզբը լինելու է ոչ թե ժամը 08։00-ն, այլ՝ համաձայն ԿԸՀ-ի կողմից սահմանված ժամանակացույցի։

Մասնավորապես՝ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում (9/61 տեղամաս) քվեարկության սկիզբը 17։00-ն է, «Նուբարաշեն» (10/56 տեղամաս), «Արմավիր» (14/65 տեղամաս), «Սեւան» (26/41 տեղամաս) ՔԿՀ-ներում՝ 11։00-ն, «Վարդաշեն» (10/57 տեղամաս) եւ «Վանաձոր» (23/64 տեղամաս) ՔԿՀ-ներում՝ 14։00-ն։ «Աբովյան» (29/51 տեղամաս) եւ «Գորիս» (34/75 տեղամաս) ՔԿՀ-ներում՝ 15։00-ն։ Իսկ «Արթիկ» ՔԿՀ-ում (33/55 տեղամաս) քվեարկության սկիզբը 12։00-ն է։ Նշենք, որ ՔԿՀ-ներում ձեւավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներ, քվեարկությունն ավարտվելու է 20։00-ին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում