Մամուլ 5 ամիս առաջ - 08:43 29-05-2026

ՔՊ-ն հավելյալ աշխատեցնում է «վարձու աշխատողներին»․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Ամենեւին չէինք չափազանցրել՝ գրելով, որ ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում վարձու աշխատողներին՝ նախընտրական բուկլետ բաժանողներին, որոնց նախապես այդ աշխատանքի համար խոստանալով 200-250 հազար դրամ, այնուհետեւ նոր պարտականություններ էին սահմանել` կրկնակի այցեր կատարել այն բնակարանները, որոնք առաջին անգամ փակ են եղել, հետո՝ մասնակցել ՔՊ-ի քարոզարշավներին, քայլել Փաշինյանի հետեւից՝ մասսովկայի համար, հիմա էլ հավելյալ նոր աշխատանք են ավելացրել․ այն քաղաքացիներին, որոնք ընդունել են ՔՊ-ի բուկլետները եւ դուռը չեն փակել քարոզիչների վրա, կրկին պետք է այցելել, այս անգամ նոր հարցաթերթիկ է պետք դեմ տալ, որպեսզի քաղաքացին գրի, թե ինչ է ակնկալում իշխող ուժից՝ վերընտրության դեպքում։

Կարելի է կարծել, թե ՔՊ-ն կարեւորում է ընտրողների կարծիքը, ամրապնդում նրանց հետ կապը, սակայն իրենք՝ վարձկանները, կասկածներ ունեն, որ ամեն օր նոր պարտականություն ավելացնելով՝ գուցե փորձում են իրենց զզվեցնել, որ հրաժարվեն առանց այն էլ անպատվաբեր գործից եւ ստանալիք գումարի կեսից, որն իրենց հասանելի պետք է դառնա աշխատանքն ամբողջությամբ ավարտելուց հետո։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում