Ներքին 1 ամիս առաջ - 18:12 26-05-2026

Ունենք հիմնավոր մտահոգություններ, որ Արթուր Օսիպյանի կալանքի գործընթացում կարող էին տեղի ունենալ մարդու իրավունքի խախտումներ. Արսեն Սարգսյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Ազատություն քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանին» խորագրով արդեն երկրորդ օրն է՝ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, բողոքի ակցիա է անցկացվում։

Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել կալանավորված քաղաքական ակտիվիստ Արթուր Օսիպյանին՝ նրա գործը գնահատելով որպես քաղաքական հետապնդում։

Oragir.News-ի հետ զրույցում «Հանուն ժողովրդավար պետականության» կուսակցության նախագահ Արսեն Սարգսյանը նշեց, որ պատրաստել են դիմում-զեկույց, որը փոխանցելու են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր պատրաստել ենք զեկույց, որը հանձնելու ենք Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Դրան միացել է նաև Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը»,– ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ դիմումում բարձրաձայնվում են լուրջ մտահոգություններ Արթուր Օսիպյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանքի իրավաչափության վերաբերյալ։

«Գործի վերաբերյալ առկա են հիմնավոր մտահոգություններ, որ քրեական հետապնդման և կալանքի գործընթացում կարող էին տեղի ունեցած լինել մարդու հիմնարար իրավունքների խախտումներ, ինչպես նաև քաղաքական մոտիվացիայի կամ իշխանության հնարավոր չարաշահման տարրեր»,– նշեց նա։

Սարգսյանի խոսքով՝ իրենց գնահատմամբ՝ կարող էին խախտված լինել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մի շարք իրավունքներ՝ այդ թվում խոսքի ազատության, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը։

Առանձնակի մտահոգություն է առաջացնում նաև այն, որ Օսիպյանը հայտարարել է հացադուլ։

«Հաշվի առնելով, որ Արթուր Օսիպյանը գտնվում է հացադուլի մեջ, առկա է նրա առողջության և կյանքի նկատմամբ ուղղակի վտանգ, ինչը պետության վրա դնում է բարձրացված պատասխանատվություն՝ ապահովելու նրա կյանքի, առողջության և արժանապատիվ վերաբերմունքի լիարժեք պաշտպանությունը»,– ասաց նա։


Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան