Մամուլ 5 ամիս առաջ - 08:59 26-05-2026

Փաշինյանի համար կենաց-մահու հարց է դարձել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է ․ Գլխավոր դատախազությունը դեռ անցած տարվանից Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երեւանում Լեռնային Ղարաբաղի կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը: Խոսքն Արցախի ներկայացուցչության շենքի մասին է, որն ուզում են վերցնել արցախցիների ձեռքից:

Մայիսի 22-ին դատարանը պետք է որոշում կայացներ, սակայն այն հետաձգվել է․ հավանաբար, չեն ուզում, որ ընտրություններից առաջ աղմուկ բարձրանա, եւ դրա պատճառով քվեներ կորցնեն։

Բացի այն, որ Փաշինյանը որոշել է ջնջել Արցախի հետ կապված ամեն ինչ եւ անգամ հիշողությունն ու «Արցախ» բառն է արգելում, այս շենքը խլելը կենաց-մահու հարց է դարձել նաեւ այն պատճառով, որ այստեղ սովետական տարիներին Երեւանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնն է գործել։

Անցած տարի Ադրբեջանի նախագահն իր երկրում անգամ նշել է Երեւանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնի 120-ամյակը, որին հաջորդեցին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերացիաները՝ Արցախի ներկայացուցչություն ներխուժմամբ եւ այս դատական հայցով։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում