Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 23:25 25-05-2026

Ինֆորմատիկայի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդրը բուլինգի զոհ է դարձել Ֆիզմաթ դպրոցում

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան տեսանյութում խոսել է օրեր առաջ իր որդու՝ Ալեքսանդր Ղազարյանի մահվան մասին՝ դրանում մեղադրելով Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցին:

Նա պատմել է, թե ինչպես են իր որդուն՝ Ալեքսանդրին, հասցրել հոգեկան խանգարման, արդյունքում՝ ինքնասպանության:

Նա նշել է, որ իր երեք երեխաները սովորել են հենց Ֆիզմաթ դպրոցում և ինքը հրաշալի ծանոթ է դպրոցում տիրող բարքերին:

«Էդ երեխան եղել ա շատ առողջ երեխա, մարդամոտ, շփվող, կոլեկտիվի կազմակերպիչ, սիրտ, կազմակերպել է երթեր քաղաքից դուրս: 2022 թ. Ալեքսանդրը «Ուսում» դպրոցում սովորելու ժամանակ հանրապետական օլիմպիադայում շահում է 2-րդ տեղ: «Ուսում»-ում երբ Ալեքսանդրը հասավ էդ արդյունքի, սեպտեմբերի 19-29-ը նա, լինելով դեռ փոքր, մասնակցում է ինֆորմատիկայի եվրոպական մրցմանը, նա տարիքով փոքր էր, բայց մասնակցեց ու շահեց բրոնզե մեդալ: Նոյեմբերի 26-ին նա մասնակցում է Բուլղարիայի Շումեն քաղաքում կայացած համաշխարհային մրցմանը ու շահում է բրոնզե մեդալ»,- պատմում է Արթուր Ղազարյանը:

Այդ հաջողություններից հետո Ալեքսանդրին ընդունում են Ֆիզմաթ դպրոց: Ըստ Արթուր Ղազարյանի՝ իր որդին չի ցանկացել հաճախել դպրոց՝ տեսնելով այնտեղ դասավանդման ցածր մակարդակը, հին մեթոդիկան և ցածրորակ նյութերը: Այդտեղ էլ սկսվում են երեխայի հոգեբանական խնդիրները և բուլինգը ոչ միայն դասընկերների, այլև ուսուցիչների կողմից:

Արթուր Ղազարյանի խոսքերով՝ իր որդուն հասցրել են այն աստիճանի, որ նա այլևս չի ցանկացել զբաղվել ծրագրավորմամբ և միջազգային հարթակներում բարձրացնել Հայաստանի դրոշը:

Արդյունքում հոգեկան խանգարման հասած դպրոցական Ալեքսանդրը ինքնասպան է եղել՝ կախվել է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում