Սպորտ 5 ամիս առաջ - 18:20 25-05-2026

Հայտնի է Իսպանիայի հավաքականի վերջնական կազմը ԱԱ-2026-ի համար. ArmSport.am

Իսպանիայի ազգային հավաքականը պաշտոնապես հրապարակել է այն ֆուտբոլիստների անվանացանկը, որոնք կմասնակցեն 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Այս ամառ գլխավոր ֆուտբոլային ստուգատեսը կհյուրընկալեն ԱՄՆ-ն, Կանադան և Մեքսիկան:

​«Ֆուրիա Ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի վերջնական ցանկում ընդգրկվել են 26 ֆուտբոլիստներ՝ 13 տարբեր ակումբներից։

​Իսպանիայի հավաքականի հայտացուցակն ունի հետևյալ տեսքը.

​Դարպասապահներ. Ունաի Սիմոն («Ատլետիկ»), Դավիդ Ռայա («Արսենալ»), Ժոան Գարսիա («Բարսելոնա»):

​Պաշտպաններ. Պեդրո Պոռո («Տոտենհեմ»), Մարկոս Լյորենտե, Մարկ Պուբիլ (երկուսն էլ՝ «Ատլետիկո»), Էմերիկ Լապորտ («Ատլետիկ»), Պաու Կուբարսի, Էրիկ Գարսիա (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»), Ալեխանդրո Գրիմալդո («Բայեր»):

​Կիսապաշտպաններ. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Մարտին Սուբիմենդի, Միկել Մերինո (երկուսն էլ՝ «Արսենալ»), Գավի, Պեդրի, Դանի Օլմո (բոլորը՝ «Բարսելոնա»), Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ):

​Հարձակվողներ. Ալեքս Բաենա («Ատլետիկո»), Ֆեռան Տոռես, Լամին Յամալ (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Նիկո Ուիլյամս («Ատլետիկ»), Երեմի Պինո («Քրիսթալ Փելաս»), Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսյեդադ»), Վիկտոր Մունյոս («Օսասունա»), Բորխա Իգլեսիաս («Սելտա»):

​Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլում Դե լա Ֆուենտեի սաները կմրցեն Կաբո Վերդեի (հունիսի 15), Սաուդյան Արաբիայի (հունիսի 21) և Ուրուգվայի (հունիսի 27) հավաքականների հետ։

​Մինչ բուն մրցաշարի մեկնարկը՝ իսպանացիները երկու ստուգողական հանդիպում կանցկացնեն՝ ուժերը չափելով Իրաքի (հունիսի 4) և Պերուի (հունիսի 9) հետ։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում