Ներքին 1 ամիս առաջ - 09:00 25-05-2026

Ավտոբուս, կուկուրուզ և լիակատար մեկուսացում․ Պապոյանն ու Անդրեասյանը՝ «չվերթների» առաջամարտիկներ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Գաղտնիք չէ, որ ցանկացած պետության արտաքին քաղաքական կշիռն ու դիվանագիտական կապերի որակը ուղղակիորեն չափվում են միջազգային հարթակներում նրա ներկայացվածությամբ։

Սակայն Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության վերջին ամիսների պաշտոնական վիճակագրությունը լուրջ հարցադրումների տեղիք է տալիս։

Կառավարության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2026 թվականի անցած ամիսների ընթացքում երկու տասնյակից ավելի նախարարությունների և գերատեսչությունների հազարավոր աշխատակիցների պարագայում իրականացվել է ընդամենը տասը գործուղում։

Ընդ որում, այդ սահմանափակ թվից երկուսական բաժին են ընկել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին և Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանին։

Արդյոք սա լիակատար մեկուսացո՞ւմ է, թե՞ պետական համակարգը շարունակում է գոյատևել զուտ նախկինների ստեղծած հիմքերի իներցիայով։



Գործուղումների պաշտոնական հաշվետվությունների ցանկը հստակ ցույց է տալիս 2026 թվականի առաջին քառամսյակի պատկերը։ Այստեղ առանձնանում են մի քանի առանցքային այցեր. Կարեն Անդրեասյանն իրականացրել է 2 կարևոր այց. մարտի 21-28-ը՝ Ֆրանսիա (Փարիզ), և ապրիլի 5-10-ը՝ Նիդերլանդներ (Հաագա)։

Գևորգ Պապոյանը նույնպես հանդես է եկել 2 այցով. հունվարի 16-18-ը՝ Գերմանիա, և փետրվարի 17-19-ը՝ Հունաստան։ Նման ցածր ցուցանիշը բացահայտում է ՀՀ իշխանությունների դերի իսպառ բացակայությունը համաշխարհային քաղաքական և տնտեսական թատերաբեմում։

Փաստացի, երբ պետության ներսում կենցաղային հարցերը (ավտոբուսն ու կուկուրուզը) դառնում են օրակարգային առաջնահերթություն, արտաքին մեծ աշխարհն ու ինտեգրացիան մղվում են երկրորդ պլան։

Հավելենք, որ նույնիսկ գործուղման մեկնած առաջատար մասնագետներն են վարչապետին հաշվետվություն ներկայացնում, հետևաբար անհնար է պնդել, թե նախարարները չեն մեկնել, բայց նրանց փոխարեն այլ աշխատակիցներ են մասնակցել միջազգային միջոցառումներին։

Արձանագրենք նաև, որ իշխանությունների օրակարգում շատ հաճախ ավելի մեծ տեղ ունեն ներքին քարոզչական կամ կենցաղային թեմաները, քան միջազգային համագործակցության ռազմավարական ուղղությունները։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի