ԵՄ-ն կարող է արգելել «Բելավիա»-ի չվերթների վայրէջքները Եվրոպայի օդանավակայաններում
copy image url

ԵՄ-ն կարող է արգելել «Բելավիա»-ի չվերթների վայրէջքները Եվրոպայի օդանավակայաններում

Արտաքին 3 տարի առաջ - 16:55 24-05-2021

Եվրամիության առաջնորդները մտադիր են արգելել բելառուսական «Բելավիա»ավիաընկերության չվերթները Եվրոպայի օդանավակայաններում այն բանից հետո, երբ Մինսկում շտապ վայրէջք են կատարել Ryanair ինքնաթիռը, որտեղ թռչում էր NEXTA Telegram-ի հիմնադիր Ռոման Պրոտասեւիչը: Այս մասին հաղորդում Է Financial Times-ը։

Հրատարակության տվյալներով՝ ԵՄ-ի երկրների ղեկավարները «Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի» դեմ որպես սահմանափակիչ միջոցներ են դիտարկում մի քանի տարբերակ՝ Բելառուսի օդային տարածքի հայտարարումն անվտանգ չէ, պատժամիջոցների երկարաձգումը, այդ թվում՝ ուղեւորությունների արգելքները և բելառուս պաշտոնյաների ակտիվների սառեցումը: