Ներքին 1 ամիս առաջ - 23:17 22-05-2026

Անդրանիկ Թևանյանին կզրկեն անձեռնմխելիությունից, և քրեական վարույթ կսկսվի

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տվեց դատախազության` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ միջնորդությանը։

ԿԸՀ–ն այս հարցը քննարկել է փակ նիստում, որը սկզբում նշանակվել էր ժամը 17։00-ին, ապա տեղափոխվեց ավելի շուտ` ժամը 14։30-ին։

«Քիչ առաջ քվեարկություն տեղի ունեցավ, ու չնայած այն բանին, որ գործն ամբողջությամբ ջուր էր, համարվեց, որ Քննչական կոմիտեի ներկայացվածը համապատասխանում է իրականությանը և համաձայնությունը տրվեց միաձայն`7 անդամն էլ կողմ քվեարկեցին»,– ԿԸՀ–ի մոտ «7 օրին» ասաց Թևանյանը։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան