Ներքին 1 ամիս առաջ - 12:41 22-05-2026

Անկլավների թեմայից չենք կարող հրաժարվել. ինքներս ունենք անկլավ՝ Արծվաշենը. Փաշինյան

Google-ի գոյության ողջ ընթացքում, Google Maps-ը ինչքան գոյություն է ունեցել, այդ անունն այնտեղ է եղել, այլ բան, որ ոմանք նոր են դա նկատել։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Տիգրանաշենի վերաբերյալ լրագրողի հարցին։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ անկլավների թեմայից Հայաստանը չի կարող հրաժարվել մի պարզ պատճառով, որովհետև ինքներս ունենք անկլավ՝ Արծվաշենը։

«Եթե որևէ մեկը հրաժարվի, դա քրեական պատասխանատվության հիմք է, ոչ մեկը չի կարող ՀՀ ինքնիշխան տարածքից հրաժարվել։ Սա պարզ թեմա չէ։ Որևէ պայմանավորվածություն, որևէ ռազմավարություն, որևէ հայեցակարգ այս պահի դրությամբ այս հարցի լուծման հետ կապված չկան։

Ես չեմ խոսում անկլավների թեմայի մասին, ես խոսում եմ ՀՀ ինքնիշխան տարածքների վերադարձի մասին և սահմանազատման թեմայի հետ կապված, ես խոսում եմ ՀՀ ինքնիշխան տարածքի մեր վերահսկողության ներքո վերադարձի մասին։ Եթե սահմանազատման ընթացքում, ինչպես կանոնակարգով նախատեսված է, որոշ օպտիմալացումներ կլինեն, կարող է և լինի, և եթե լինի՝ կլինի բաց, հրապարակային և թափանցիկ։

Մի բան հստակ է և աներկբա․ սահմանազատման արդյունքներով ՀՀ տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է, սա երկաթյա տրամաբանություն է»,- ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան