Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 12:33 19-05-2026

Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ, վառեց Ազատ գյուղում. զոհված զինծառայողի պապիկի բերանը փակեցին ու հեռացրին քարոզարշավից

Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ վառեց Ազատ գյուղում:

Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ Սպիտակում ասաց զոհված զինծառայողի պապիկը՝ ընդհատելով Նիկոլ Փաշինյանի ելույթը:

«Հայրիկ ջան, լավ էլի: Ժողովուրդ ջան, հիմա թրենդ է դարձել, ամեն տեղ մի մարդ ուղարկում են, եկեք ուշադրություն չդարձնենք, հա՞: Կալուգացի օլիգարխն ամեն տեղ մի 200,000 դրամից բանից տալիս, ուղարկում է, եկեք հանգիստ: Ես հրահանգում եմ ոստիկաններին, որ ով խոչընդոտելու համար գալիս է, հանգիստ հեռացրեք, մարդիկ թող գնան իրենց գործին: Ինչ-որ պետք է, արդեն ասված է»,-արձագանքեց Փաշինյանը:

Հենց Փաշինյանի՝ հանգստություն պահպանելու կոչի ժամանակ քաղաքացիական հագուստով մարդիկ ձեռքով փակեցին զոհված զինծառայողի պապիկի բերանն ու հեռացրին նրան տարածքից:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում