Ներքին 3 տարի առաջ - 19:51 27-04-2023

Իմ երեխուն սպանեցին ու տվեցին ինձ․ տեսնենք՝ Նիկոլն ինչ կանի․ հրդեհի հետևանքով զոհված զինվորի հայր

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված շարքային զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը, համոզված է, որ իր որդին մինչև հրդեհի բռնկվելը մահացած է եղել։

15 զոհված տղաների ծնողները այսօր հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Հանդիպեցինք վարչապետին, բավականին երկար խոսեցինք։ Մեր կասկածներն ու փաստերը ներկայացրինք։ Խոստացավ, որ ամեն բան արվելու է արդար քննության համար և առաջիկայում էլ հանդիպումներ կլինեն»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գաբրիել Կիրակոսյանը։

Նա հույս հայտնեց, որ գործում դրական տեղաշարժ կլինի։

«Մենք ասացինք, թե ինչի համար ենք անստահությամբ վերաբերվում նախաքննությանը։ Սպասում ենք արդյունքի, բայց եթե չլինի, կշարունակենք կտրուկ քայլերի դիմել, մինչև բացահայտվի, թե ով է այս ամենի կազմակերպիչը, ինչի համար է դա արվել։ Մենք այլևս հետ բերելու բան չունենք։ Մեր երեխեքին չենք կարող հետ բերել, բայց մեղավորը օրենքի սահմաններում պետք է իր պատիժը ստանա։ 15 զինվորի կյանքը խլած մեկը կա, մի քանիսը պետք է պատժվեն, ու ես չեմ պատկերացնում, թե իրենց ինչ պատիժ պետք է տան, որ արժանվույն լինի։ Եթե դրանց կախեն ու կաշիները պոկեն, մինչև մեռնեն, էլի 15 ջահելի կյանքը հետ չի գա»,-ընդգծում է Գաբրիել Կիրակոսյանը։

Հայկի հայրը նշում է, որ ինքը հանգիստ չի գտնի, մինչև դեպքը չբացահայտվի։

«Դեպքից երկու ժամ առաջ իմ տղայի հետ խոսեցի ու մտածեցի՝ ամեն բան նորմալ է, բայց առավոտը արդեն իմացա՝ ինչ սարսափ է եղել։ Իմ երեխուն սպանեցին ու տվեցին ինձ։ Տղերքը բոլորն էլ խելացի էին ու ֆիզիկապես ուժեղ։ Եթե նրանց գիտակցությունը տեղում լիներ, քնած կամ սպանված չլինեին, ոչ մեկն էլ չէր վառվի»,-ընդգծեց Գաբրիել Կիրակոսյանը։

Նշենք, որ 19-ամյա Հայկը Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից էր։ Նա ընտանիքի ավագ զավակն էր, քույր ու եղբայր ունի։ Հունվարի 24–ին կլրանար նրա ծառայության մեկ տարին։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են 4 զինվորական, որոնցից երկուսը կալանքի տակ են, մեկը դեպքից տուժել է եւ բուժումը ստանում է հիվանդանոցում, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան