Սպորտ 5 ամիս առաջ - 16:31 17-05-2026

Ծառուկյանը՝ նոր սկանդալի կենտրոնում. հայ մարտիկը քիչ էր մնում ծեծկռտուքի բռնվեր Ջեյք Փոլի մրցաշարում

UFC-ի թեթև քաշայի կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը վիճաբանություն է ունեցել Ջեյք Փոլի Most Valuable Promotions (MVP) նորամուտային մրցաշարի մասնակիցներից մեկի՝ Նամո Ֆազիլի հետ։

​Մրցաշարի մենամարտերից մեկում Ֆազիլը երկրորդ ռաունդում ցավեցնող հնարքով հաղթել էր Ջեյք Բաբիանին, ինչից հետո դիմել էր Ծառուկյանին. «Արմա՛ն, որտե՞ղ ես։ Մենք պետք է խոսենք, փոքրի՛կս»։

​Դահլիճը լքելիս Ֆազիլը գտել է Ծառուկյանին։ Մարտիկները զրուցել են բարձր տոնով, ինչից հետո Ծառուկյանը փորձել է ճեղքել արգելապատնեշը, սակայն նրան խանգարել են անվտանգության աշխատակիցները։ Ավելի ուշ կողմերի միջև հակամարտությունը շարունակվել է ենթատրիբունային հատվածում՝ Ջեյք Փոլի ներկայությամբ։

​Նշվում է, որ Ծառուկյանի և Ֆազիլի միջև լարվածությունն առաջացել էր այս շաբաթ, երբ մարտիկները լեզվակռվի էին բռնվել Հայաստանի քրդական համայնքի վերաբերյալ Ծառուկյանի արած մեկնաբանությունների պատճառով։

Armsport

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ