Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 16:30 16-05-2026

Փաշինյանի հավաքին ուսանողների ստիպողաբար մասնակցությունը «նորաձև կրթության» ուղիղ հետևանքն է․ Ատոմ Մխիթարյան

Արփինե Նավասարդյան

Լրագրող

«Սա ուղիղ հետևանքն է «նորաձև կրթության»։ 1-2 տարի կրթությունը նորաձև է քարոզարշավ անելը դա նրա մասին էր, որ պատրաստեն կրթական հաստատություններին ակտիվորեն ներգրավված լինել քարոզարշավին, և դա միայն մեկ կուսակցության օգտին, որին մենք անվանում ենք քաղաքական աղանդ, որովհետև նա չի արտահայտում ժողովրդի մեծամասնության կարծիքը, ուղղակի իշխանություն ունի և ստիպում է, որ կրթական հաստատությունները իրենց ղեկավարների միջոցով ուսանողներին, նույնիսկ աշակերտներին ներգրավվեն քարոզարշավի մեջ»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց կրթոության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, անդրադառնալով Արմավիրում ուսանողներին Փաշինյանի գլխավորած հավաքին մասնակցելու պարտադրանքին։

Հիշեցնենք՝ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը սոցցանցի իր էջում ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել, որում եղած ձայնագրությունից պարզ է դառնում, որ Արմավիրում ուսանողներին ստիպել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի գլխավորած հավաքին։ Մխիթարյանի գնահատմամբ՝ ՔՊ ձայները դրա շնորհիվ չեն ավելանալու։

«Դա ոչ մի բանի չի հանգեցնելու, այլ ընդհակառակը՝ նրանց ձայները դրանից չի շատանալու, իսկ այն մարդիկ, ովքեր ներգրավված են այսպիսի հակաօրինական գործունեության մեջ, օր առաջ պիտի պատասխանատվության ենթարկվեն դատական իշխանությունների կողմից, իսկ եթե ոչ, թող նրանք իմանան, թե ինչ են անելու հունիսի 8-ին։ Եթե այդ իշխանությունն ասում է՝ դուք այսպիսի բան արեք և երաշխավորված եք, ամենայն հավանականությամբ ասել է, որ երաշխավորված է ու որևէ հետևանք չի ունենա, պարզ է՝ որևէ հետևանք չպետք է ունենա նրանց համար։ Իմ զգուշացումը հենց այդ մարդկանց է ուղղված, որ դուք ներգրավվում եք, ուղղորդվում եք, որպեսզի հակաօրինական գործընթացներում ներգրավվեք, և դրա համար ուշ թե շուտ պատասխան եք տալու»,- մանրամասնեց կրթության փորձագետը։

Անդրադառնալով այն հարցին, որ ձայնագրությունում հատկապես շեշտվում է հավաքին շատ մարդ ներգրավվելու հանգամանքը, Մխիթարյանը շեշտեց՝ դա այն պատճառով է, որ ՔՊ քարոզարշավին շատ քիչ է մարդ է հավաքվում։

«Դա հատկապես ակնհայտ երևում է ՔՊ երևանյան քարոզարշավների ժամանակ, որտեղ ժողովրդի գրագիտության մակարդակն է բարձր։ Միշտ Երևանը քվեարկում է ընդդիմության օգտին՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունն է իշխանության։ Նույնիսկ այդքան ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը նրանց չի օգնում ցույց տալու ժողովրդին․ նրանց հետևորդների թիվն այնքան է պակասել, որ եթե իրենք իրենց հետ մարդ չտանեն, դժվար թե մեկ-երկու հոգուց ավելի մարդ գնա այդ հանդիպումներին», -եզրափակեց Ատոմ Մխիթարյանը։

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է