Ներքին 1 տարի առաջ - 18:14 21-05-2025

Դպրոցներում անցակետեր տեղադրելու ԿԳՄՍՆ-ի որոշումն աբսուրդ է․ Ատոմ Մխիթարյան

«Որոշումը աբսուրդի ժանրից է, նման որոշում չի կարող իրականացվել։ Այն լրացուցիչ ծախսեր ու ջանքեր է պահանջում, որևէ մեկը պատրաստ չի նման բանի, և նաև ի՞նչն են ստուգելու և ո՞նց են կազմակերպելու, անհասկանալի է։ Դա նշանակում է, որ ուղղակի խոսքեր են և խուսափելու են պատասխանատվությունից»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ-ի այն որոշմանը, ըստ որի՝ նախատեսում է դպրոցներում հսկիչ անցակետեր դնել, որոնց միջոցով պետք է աշակերտները ստուգվեն՝ դպրոցներում թմրանյութերի շրջանառությունը կանխարգելելու համար։

Անդրադառնալով փաստին, թե ուրիշ ի՞նչ տարբերակ կարող են օգտագործել, որպեսզի թմրանյութերի շրջանառությունը մի փոքր կանխարգելվի, նա ընգծեց, որ անհրաժեշտ է այն կադրերին հրաժեշտ տալ, որոնք պատասխանատու են տվյալ իրավիճակի համար․ «Այն կադրերը, որոնք որոշում կայացնողներն են և որոնց որոշումների արդյունքում ստեղծվել է այսպիսի վիճակ, դրանք պիտի հրաժեշտ տան իրենց պաշտոններին և գան այնպիսի մարդիկ, որոնք կարողողանան արդյունավետ կառավարել համակարգը»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով