Սպորտ 5 ամիս առաջ - 23:38 15-05-2026

Զենիթը ցանկանում է պայմանագիր կնքել Հայաստանի հավաքականի առաջատարներից մեկի հետ

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով։

Այս մասին հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը։

Աղբյուրի համաձայն՝ ռուսական ակումբն արդեն վաղուց է հետևում 27-ամյա հայ ֆուտբոլիստի խաղին։ Թիկնիզյանի նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի է մեծացել Սերբիայի գավաթի խաղարկության եզրափակիչի՝ «Վոյվոդինայի» դեմ հաղթական խաղից հետո (2-2, 11 մետրանոցներով՝ 5-4), որում նա դարձել էր արդյունավետ փոխանցման հեղինակ: Նշվում է, որ տրանսֆերը կարող է իրականացվել 2026 թվականի ամռանը։

Նշենք, որ Թիկնիզյանը սերբական թիմի կազմում հանդես է գալիս 2025 թվականի հուլիսից։ Նրա գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը: 2025/26 մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանում Թիկնիզյանը պաշտպանել է ԲԿՄԱ-ի, Կուրսկի «Ավանգարդի» և Մոսկվայի «Լոկոմոտիվի» գույները։ Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ