Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:30 15-05-2026

Ռոբերտ Քոչարյանը «համբալ» բառը համբալ ՔՊ-ականներից ա սովորել․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը հեռակա կարգով միմյանց անվանել են «համբալ» նախընտրական քարոզարշավի հանդիպումների ժամանակ:

«Հայաստան» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը դիմելով Փաշինյանին՝ նա ասել է. «Ա՜յ համբալ, ի՞նչ ունես մեր ինքնության հետ, ինչո՞ւ ես քո քայլերով ցավեցնում ժողովրդին...»: Նա հավելել է, որ ՔՊ-ում ընդունված է այդ բառի օգտագործումը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն իր սոցցանցի էջում հրապարակված տեսանյութում ասել է. «Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ՔՊ-ում «համբալ» բառն ընդունված է, ճիշտ է ասել, որովհետև մենք իր մասին խոսելիս հենց այդ բառն էլ օգտագործում ենք»։

Ավելի ուշ էլ մեկ այլ տեսանյութով Նիկոլ Փաշինյանը «գրազ է» առաջարկել Ռոբերտ Քոչարյանին․ «Էսօր էն համբալը խոսել է մեր ժողովրդի ինքնության մասին: Եթե ուղիղ եթերում «ինքնություն» բառն առանց տառասխալի գրի, հանդիսավոր խոստանում եմ՝ երկու անգամ իր մասին խոսելիս ոչ թե համբալ կասեմ, այլ Ռոբերտ Քոչարյան»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը իրար համբալով են դիմում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա նորմալ չէ, որոշներն էլ ասացին՝ «երկուսն էլ համբալ են»։

«Շատ վատ ա, բայց մենք սիրում ենք Նիկոլ Փաշինյանին»,- պատասխանեց քաղաքացիների մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ երկուսն էլ նույն սանր կտավն են։ «Պատկերացրու, որ շատ նորմալ ա, որովհետև էրկուսն էլ համբալ են, մեկը մյուսին համբալ ասելը նորմալ ա։ Ոչ մեկ իրար էնքան չեն աջակցել էս 8 տարում, ինչքան իրանք, նրանք նույն սանրի կտավն են և շատ ցավալի ինի, որ էդ էրկուսը ընտրվեն»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Ռոբերտ Քոչարյան այդ բառը համբալ ՔՊ-ականներից է սովորել։ «Ռոբերտ Քոչարյանը, եթե իրա բերանից արտածել ա «համբալ» բառը համբալներից ա սովորել ու համբալների դեմ ա օգտագործել․ՔՊ-ականները, ովքեր քաղաքացիներին համբալ են սում»,- ասաց նա։

«Չէ նորմալ չի, պետք ա քաղաքակիրթ ձևի իրար վերաբերվեն, պետք չի անպատվել, չնայած Քոչարյանը համբալ ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է