Արտաքին 2 ամիս առաջ - 23:42 14-05-2026

Ուկրաինական հարձակման հետևանքով Զապորոժիեի ատոմակայանի աշխատակիցներ են վիրավորվել

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Զապորոժիեի ատոմակայանի աշխատակիցներ են վիրավորվել։

Այդ մասին այսօր հայտնել են ատոմակայանի ներկայացուցիչները:

«Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Զապորոժիեի ԱԷԿ-ին հարակից տարածքում՝ կայանից 100 մետր հեռավորության վրա, վիրավորվել են երկու աշխատակիցներ, որոնք իրենց ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով տեղաշարժվում էին ավտոմեքենայով»,- ասված է «Max» հարթակում տարածված հաղորդագրությունում:

Ատոմակայանի ներկայացուցիչների խոսքով՝ վիրավոր աշխատակիցները տեղափոխվել են բուժկետ, ցուցաբերվել է բժշկական օգնություն: Նրանց վիճակը ճշտվում է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից