Ուկրաինայում գտնվող Զապորոժիե ատոմակայանի հովացման աշտարակը մեծ վնաս է կրել անցյալ ամիս հրդեհի հետևանքով և, հավանաբար, պետք է քանդվի, հայտարարել է ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Նա սեպտեմբերի 4-ին այցելել էր ատոմակայան:
«Այս մեծ կառույցը պիտանի չէ ապագա օգտագործման համար, ուստի այն հավանաբար ինչ-որ պահի կքանդվի»,- X-ի իր էջում գրել է Գրոսսին: