Մամուլ 5 ամիս առաջ - 08:27 14-05-2026

Ինչ կտա Թուրքիայի որոշումը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «2022 թվականից շարունակվող հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ուղիղ առեւտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են՝ երեկ հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ այդմ՝ Թուրքիայից երրորդ երկրների միջոցով Հայաստան մեկնող կամ նույն երթուղով ժամանող ապրանքների վրա այժմ, որպես վերջնական նշանակման կետ կամ ծագման երկիր, կարող է նշվել՝ «Հայաստան/Թուրքիա»։

Հիշեցնենք․ նախօրեին Երեւանի Շենգավիթ շրջանում քարոզարշավի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի ականջին շշնջում էր, թե` «վելքոմ» ասենք. «Թուրքերն այսօր բացում են, ողջունող տեքստ պատրաստենք»։ Եվ երեկ ՀՀ ԱԳՆ-ն տարածեց ողջույնի տեքստը՝ նշելով, թե այս որոշումը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է։ Իսկ ի՞նչ կտա այդ որոշումը Հայաստանին։

Նախկինում Հայաստանը Թուրքիայի` ապրանքներ արտահանող կամ ներկրող երկրների ցանկում ներառված չի եղել, ուստի ապրանքները վերաարտահանել են Հայաստան, իսկ հիմա փոխվում է այդ հանգամանքը, եւ, ըստ մեր զրուցակից տնտեսվարողի, Թուրքիայից Հայաստան ապրանքների ներկրումը փոքր-ինչ կէժանանա, կշահեն ներկրողները: Փոխարենը կտուժի տեղական արտադրողը։ Բայց այս չնչին հանգամանքը գործող իշխանությունները որպես աննախադեպ ձեռքբերում են ներկայացնում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ