Սպորտ 5 ամիս առաջ - 19:13 12-05-2026

Զարգացման գավաթ. Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթեց Վրաստանի հասակակիցներկն` զբաղեցնելոբ երկրորդ հորիզոնականը

Երևանում ավարտվեց ՈւԵՖԱ-ի Զարգացման գավաթի Մ-15 մրցաշարը: Երրորդ վճռորոշ խաղում Նարեկ Դավթյանի գլխավորած Հայաստանի Մ-15 հավաքականը մրցեց Վրաստանի հասակակիցների հետ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 2-2 հաշվով: Մեր թիմի կազմում 20-րդ րոպեին հաշիվը բացեց Սամվել Աթասունցը, սակայն 39-րդ րոպեին Գաբրիել Իմեսաշվիլին վերականգնեց հավասարությունը, իսկ երկրորդ խաղակեսում՝ 58-րդ րոպեին, Գեորգի Ղումաշվիլին առաջ մղեց հյուրերին: Հայաստանի հավաքականը կարողացավ խուսափել պարտությունից 86-րդ րոպեին Նարեկ Ավետիսյանի խփած պատասխան գոլի շնորհիվ:

​Կանոնակարգի համաձայն նշանակված հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում մեր ընտրանին ավելի դիպուկ գտնվեց և հաղթեց 2-1 հաշվով: Այս արդյունքից հետո Հայաստանի Մ-15 հավաքականը վաստակեց 5 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ուզբեկստանը, որը զուգահեռ ընթացող խաղում 2-1 հաշվով գերազանցեց Մոլդովային և վաստակեց 6 միավոր: Վրաստանը 4 միավորով երրորդն է, իսկ Մոլդովան վաստակած 3 միավորով մնաց վերջին տեղում:

Armsport

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ