Սպորտ 5 ամիս առաջ - 10:09 10-05-2026

Արթուր Ավետիսյանը` World Challenge Cup միջազգային մրցաշարի հաղթող

Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի բացարձակ հաղթող Արթուր Ավետիսյանը դարձել է Վառնայում կայացած World Challenge Cup միջազգային մրցաշարի հաղթող: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիան:

Ավետիսյանը օղակների վարժությունում առաջինն էր 14.233 միավորով: Այս մրցաձևում երկրորդը Գերմանիան ներկայացնող Արթուր Սահակյանն էր:

Նշենք, որ Աշխարհի գավաթի վեց փուլերից երեքում Ավետիսյանը ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել օղակների վարժությունում: Հայ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի առաջին խաղարկությունում, արծաթը ՝ չորրորդ փուլում Կահիրեում և բրոնզը վերջին՝ վեցերորդ փուլում խորվաթական Օսիեկում:

Հայաստանի հավաքականը բաց թողեց Բաքվում կայացած աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլը, ինչպես նաև երրորդ փուլը՝ Անթալիայում: Դոհայում կայացած Աշխարհի գավաթի ևս մեկ փուլ չեղյալ է հայտարարվել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ