Ներքին 5 ամիս առաջ - 14:00 09-05-2026

ՔՊ-ի հերթական ապօրինությունը. Լոռու մարզպետը ուսուցիչների ու դաստիարակների «ժողով» է արել

Ալավերդու մշակույթի տունը, կարծես, վերածվել է քաղաքական քարոզչության հարթակի։

Oragir.News-ի տեղեկություններով, մայիսի 8-ին այնտեղ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հանդիպել է դպրոցների ուսուցիչների և մանկապարտեզների դաստիարակների հետ՝ քարոզչության շրջանակներում։

Ուշագրավ է, որ Լոռու մարզպետը, ով ամեն ինչ նկարում և հրապարակային է դարձնում իր էջում, այդ մասին որևէ տեղեկություն չի հրապարակել։ Չլուսաբանելու պատճառն էլ թերևս այն է, որ մարզպետը ևս համակարծիք է՝ կատարվածն ապօրինի է։

Եվ այստեղ հարցեր են առաջ գալիս, եթե սա ընդունելի պրակտիկա է, ապա նույն հնարավորությունը կարո՞ղ է տրվել ընդդիմադիր ուժերին։

Կարո՞ղ է որևէ ընդդիմադիր գործիչ նույն կերպ մտնել մշակույթի տուն, հրավիրել ուսուցիչների ու դաստիարակների և անցկացնել քաղաքական հանդիպում։ Եվ ամենակարևորը՝ արդյոք այդ դեպքում կրթական համակարգի աշխատակիցները նույն «ակտիվությամբ» կմասնակցե՞ն հանդիպմանը։

Հենց այստեղ է առաջ գալիս գլխավոր կասկածը․ երբ իշխանական պաշտոնյան քաղաքական քարոզ է անում պետական կամ համայնքային ռեսուրսների ներգրավմամբ, դա արդեն հավասար մրցակցություն չէ։

Սա ավելի շատ հիշեցնում է վարչական լծակների օգտագործում, որտեղ պետական համակարգի աշխատակիցները հայտնվում են ակամա մասնակցի դերում։

Տեղին է նկատել, որ մշակույթի տունը հանրային տարածք է, ոչ թե որևէ քաղաքական ուժի շտաբ։ Իսկ ուսուցիչներն ու դաստիարակները կրթական ոլորտի աշխատակիցներ են, ոչ թե քարոզչական լսարան։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին