Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:30 23-08-2024

Դատարանը կասեցրել է, բայց կառուցապատողը շարունակում է քանդել. Ֆիրդուսիում ապօրինությունը շարունակվում է

Երևան քաղաքի Ֆուդուսիի Հանրապետության փողոց սեփականատեր Ռաֆայել Սաֆարյանն ահազանգում է, դատարանի որոշմամբ կառուցապատողը պետք է դադարեցնի շինարարությունը իր տան շրջակայքում, սակայն, կառուցապատողը չի ենթարկվում դատարանի որոշմանը և շարունակում է քանդման աշխատանքները։

«Ես հիմա հանցագործության մասին հայտարարություն եմ հիմա անում, որ վարչապետն էլ իմանա իր տեղակալներով, ՔՊ-ականներով։ Կառուցապատողը մենակ չի կարող այսքան անօրինականություններ անել, եթե չունենա հովանավոր կառավարությունից կամ ամենաբարձր ատյաններից»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ռաֆայել Սաֆարյանը։

Բնակիչներից մեկն էլ նշեց, որ ոստիկանական բաժանմունքից է գալիս, որտեղ հերթական անգամ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել․ «Շինարարներն անտեսում են ՀՀ դատական իշխանության ակտերը և արհամարհանք են ցուցաբերում ՀՀ արդարադատության հանդեպ»։

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ սա հերթական ապօրինությունն է նիկոլական Հայաստանում․ «Գոյություն ունի դատարանի կայացրած վճիռ, որն օրինական ուժի մեջ է մտել․․․ ՀՀ-ում 2024 թվականիին ոտնահարվում է դատավորի կայացրած վճիռը՝ հանուն ինչ-որ մեկի բիզնես-շահի։ Չեմ խոսում բնակիչների ոտնահարված իրավունքների մասին։ Մենք հասկանում ենք, որ մարդկանց դարձրել են տուգանքի մատերիալ, մարդկանց իրավունքներն ամեն քայլափոխի ոտնահարում են փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, բայց որ շինարարը կարող է դատարանի վճռի վրա թքած ունենալ ու շարունակել իրագործել իր սև քանդման աշխատանքները՝ չունենալով ոչ մի օրինական փաստաթուղթ իր ձեռքի տակ, սա երևի թե հեքիաթի ժանրից է կամ մի դժբախտ պատահար»։

Հիշեցնենք, որ դեռ 2015 թվականին, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել Ֆիրդուսի թաղամասի մի քանի տուն և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։

Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ է հռչակվել 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվել է նաև 2018 թվականի մարտի 22-ին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին