Սպորտ 5 ամիս առաջ - 18:39 08-05-2026

Արման Ծառուկյանը պաշտոնական կարգավիճակ է ստացել Սպիտակ տանը նախատեսված UFC-ի մրցաշարում

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, հայ մարտիկ Արման Ծառուկյանը պաշտոնապես հաստատվել է որպես Իլիա ԹոՓուրիայի և Ջասթին Գեյջիի միջև տիտղոսային մենամարտի պահեստային մասնակից:

Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Թոփուրիայի և ժամանակավոր չեմպիոն Գեյջիի միջև կայանալիք մենամարտը գլխավորելու է UFC Freedom 250 տոնական մրցաշարը, որը կկայանա հունիսի 14-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տան հարավային մարգագետնում։

Բլոգեր Նինա Դրամայի հետ զրույցում UFC-ի նախագահ Դանա Ուայթը հաստատել է այս տեղեկությունը։ Որպես պաշտոնական պահեստային մարտիկ՝ Ծառուկյանը կվարձատրվի մարզումների և թեթև քաշային կարգի լիմիտը (155 ֆունտ) ապահովելու համար. եթե գլխավոր մենամարտի մասնակիցներից մեկը որևէ պատճառով չկարողանա դուրս գալ օկտագոն, հայ մարտիկը կպայքարի չեմպիոնական գոտու համար:

«Արմանը Սպիտակ տանը կայանալիք գլխավոր մենամարտի պահեստայինն է։ Եթե այս մենամարտի հետ որևէ բան պատահի, նա փոխարինման դուրս կգա: Ահա թե ինչպես են գործերը»,- հայտարարել է կազմակերպության ղեկավարը։

Միևնույն ժամանակ, առայժմ հստակ չէ, թե ինչպես է Ծառուկյանը համատեղելու այս պարտավորությունն իր նախապես ծրագրված մենամարտի հետ: Բանն այն է, որ հունիսի 13-ին Սենթ Լուիսում կայանալիք RAF 10 մրցաշարում նա պետք է միջին քաշային կարգում մրցի վետերան Թոնի Ֆերգյուսոնի հետ: Թեև պաշտոնական պահեստայինի կարգավիճակը ենթադրում է քաշի նվազեցում մինչև թեթև քաշային կարգի սահմանագիծը, Real American Freestyle (RAF) լիգան առայժմ որևէ հայտարարություն չի տարածել Ֆերգյուսոնի հետ գոտեմարտի չեղարկման կամ հետաձգման վերաբերյալ։

Armsport

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ