Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 16:00 08-05-2026

Հալյուցինագեն սունկ ուտելու պատմությունը սո՞ւտ է, թե՞ ճիշտ

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Զավեշտալի ու աղմկահարույց նոր գործընթաց է սպասվում։ Նիկոլ Փաշինյանն իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտարարել, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին։

«Ինձ ցույց տվեցին կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը մի տոննա հալյուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ։ Բնականաբար, դատի եմ տալու կալուգացի օլիգարխին և բառիս իրավական իմաստով մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու»,- տեսանյութում ասում է Փաշինյանը։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ասուլիսի ժամանակ ասել էր, որ Փաշինյանն անցած տարի Չինաստանում սունկ է փորձել, որը հալյուցինացիա է առաջացնում, ու դրանից 1 տոննա բերել է Հայաստան։

Ինչո՞ւ է տարածվել այս պատմությունը, և ի՞նչ հետևանք կունենա դատավարությունը։

Այս պատմությունն անհարգալից վերաբերմունք է պետության, վարչապետի, քաղաքական համայնքի նկատմամբ։ Իսկ Փաշինյանի արձագանքն ավելի անհարգալից է ընդդիմադիր գործչի, դատական համակարգի, օրենքի նկատմամբ։

Ամենատարածված վարկածն այն է, որ Սամվել Կարապետյանը, հավանաբար, լսել է ինչ-որ մեկից հալյուցիանացիա առաջացնող սնկի մասին այս պատմությունը և կրկնել ասուլիսի ժամանակ՝ առանց դրա հետևանքների մեջ խորանալու։ Ակնկալվող արդյունքը, ենթադրաբար, կարող է լինել այն, որ մարդիկ լուրջ չեն վերաբերվի Փաշինյանի խոսքին, կկարծեն, թե սթափ չէ, ցնորված է, կխղճան կամ կծիծաղեն նրա վրա։ Իսկ եթե մարդիկ լուրջ չվերաբերվեն Փաշինյանին, ապա նա, ենթադրաբար, վարկանիշ կկորցնի, ու կպարտվի հունիսի 7-ի ընտրություններում։ Թերևս՝ սա է պատճառը, որ Փաշինյանը հակադարձել է, խոստացել դատի տալ, ապացուցել, որ այս պատմությունը սուտ է, ու մեկ տոննա սունկ կերցնել այս պատմությունը տարածող կալուգացի օլիգարխին։

Մեկ այլ վարկածով՝ Սամվել Կարապետյանը և նա, ում խորհրդով կամ հուշումով հնչել է հալյուցինացիա առաջացնող սնկի մասին պատմությունը, լավ հաշվարկել են այն ռիսկը, որ Փաշինյանը կարող է դատի տալ դրա համար։ Այս դեպքում էլ ակնկալվող արդյունքը կարող է լինել այն, որ հանրության ուշադրությունը հավելյալ կսևեռվի Փաշինյան-Կարապետյան դիմակայության վրա, ստվերում թողնելով մյուս թեկնածուներին։ Իսկ իշխանությունը կստանա առիթ Սամվել Կարապետյանին ստախոս անվանելու, նրա հեղինակությունը գցելու համար։ Ու եթե նա պարտվի, ապա իշխանափոխություն սպասողները կմեղադրեն այս պատմությունը հորինողին։

Զավեշտալի է պատկերացնելն անգամ, թե ինչպես է Փաշինյանն իրավական իմաստով մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ կերցնելու պատասխանողին։

Միջնադարում բռնապետները կիրառում էին պատժի անմարդկային տեսակներ հանցագործների նկատմամբ, կտտանքների ենթարկում, տանջամահ անում նրանց։ Ժողովրդավարության և մարդասիրության գաղափարներով վերափոխված աշխարհում անմարդկային պատժի ձևերը վերացել են, նույնիսկ մահապատիժն է վերացել։ Բայց քանի որ Փաշինյանը հակաժողովրդավարական բռնաճնշումներ կիրառելուց չի խորշում, ապա ենթադրելի է, որ ՔՊ խմբակցությունը ԱԺ արտահերթ նիստերով կարող է փոփոխություններ մտցնել համապատասխան օրենքներում, ներմուծել պատժի, պատասխանատվության ենթարկելու նոր տեսակներ։ Եվ դատարանն՝ առաջնորդվելով այս նոր օրենքներով, ոտնահարելով մարդու իրավունքները, անտեսելով մարդու առողջությանը պատճառվող վնասը, մերժելով ժողովրդավարության ու մարդասիրության գաղափարները, ենթադրաբար՝ կարող է բավարարել Փաշինյանի պահանջն ու մեկ տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ կերցնել պատասխանողին։

Իհարկե՝ չի կարելի բացառել, որ Սամվել Կարապետյանը կարող է ապացուցել, որ հալյուցինացիա առաջացնող սնկի պատմությունը ճիշտ է կամ մասամբ ճիշտ։ Այս պարագայում նա, ենթադրաբար, պետք է Չինաստանից վկաներ ներգրավի։ Հաշվի առնելով, որ այնտեղ կոմունիստական կուսակցությունն է իշխում, և այս երկիրը ներկայումս հակաժողովրդավարական ճամբարում է, ապա ենթադրելի է, որ դեղին մաշկով ու նեղ աչքերով մարդիկ կգան ու չինարեն կամ ռուսերեն վկայություն կտան, որ Փաշինյանն իրոք կերել է հալյուցինացիա առաջացնող սունկ, հավանել, որոշ քանակությամբ գնել ու տարել Հայաստան։ Սա իսկական խայտառակություն կլինի, ու շատ ամոթալի կլինի, եթե ապացուցվի, որ այս պատմությունը ճիշտ է։

Կարճ ասած՝ հալյուցինացիա առաջացնող սնկի դատը ցանկացած ելքով վնաս է պատճառելու պետությանն ու հասարակությանը։ Եթե դատարանը բավարարի Փաշինյանի պահանջը, ապա ՀՀ-ն հետ կշպրտվի միջնադարյա խավար, իսկ եթե Սամվել Կարապետյանն ապացուցի իր ասածները, ապա էապես կընկնի պետության միջազգային վարկը, իսկ ժողովուրդը կընկճվի այս ամոթից։

Թաթուլ Մկրտչյան Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
18:49 Նիկոլի մեղքն Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով
17:54 Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղարկելու ու ՔՊ-ի արդյունքները վերանայելու համար. Նարեկ Կարապետյան
21:16 Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան
23:00 Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը․ Ռուբեն Մելիքյան